Նոր հարցման տվյալներ․ ինչ վարկանիշ ունեն քաղաքական ուժերը ընտրություններից 1 ամիս առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ինչ վարկանիշ ունեն քաղաքական ուժերը նախքան քարոզարշավի մեկնարկը․  «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոն»-ը՝ ԱրմԷս-ը, ամփոփել է հարցման 3-րդ փուլի արդյունքները։ Նախընտրական հարցման երրորդ փուլը սկսվել էր ապրիլի 1-ին, ավարտվել՝ մայիսի 2-ին, հարցմանը մասնակցել է 925 մարդ։

««Քաղաքացիական պայմանագիրը» պահպանում է զգալի առավելություն ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, թեև դեռևս չի հասնում միակուսակցական կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությանը: Առաջատար ընդդիմադիր ուժերի մասնատվածությունը խնդիրներ է առաջացնում «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, քանի որ նրանցից ոչ մեկը չի հասնում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմին: «Ուժեղ Հայաստանը» մնում է միակ ընդդիմադիր ուժը, որը հաղթահարում է անհրաժեշտ ընտրական շեմը: Մնացած ընդդիմադիր կուսակցությունները գրանցում են չնչին արդյունքներ և չեն մոտենում անցողիկ շեմին»,- նշվում է հետազոտության մեջ։

Կենտրոնի նախորդ  երկու հարցումների արդյունքների համադրությունը ցույց է տալիս, որ վերջին ամիսներին վարչապետի գործունեության հավանության ցուցանիշը հետևողականորեն աճել է։ Եթե առաջին հարցման դեպքում այն եղել է 36 տոկոս,  երկրորդում հասել է 47,2 տոկոսի, իսկ երկրորդում՝ 49 տոկոսի։ Փաշինյանի աշխատանքից դժգոհողների թիվը 45 տոկոսից նվազել է՝ հասնելով 33,7 տոկոսի։

Երկրի ընթացքի վերաբերյալ հանրային ընկալումները զգալի փոխվել են. եթե առաջին հարցման ժամանակ 38 տոկոսը կարծում էր, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, ապա երրորդ փուլի արդյունքներով՝ 44 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 30,9 տոկոսը՝ սխալ: 

ԱրմԷս-ը մատնանշում է հինգ կարևոր զարգացում՝

1) Տնտեսության վերաբերյալ հանրային ընկալումները զգալիորեն բարելավվել են, 

2) Հայաստանյան հասարակությունը շարունակաբար դրական է գնահատում երկրի անվտանգային միջավայրը,

3) Հարցվածների մեծ մասը հավանություն է տալիս իրանական պատերազմի հարցում Փաշինյանի կառավարության կեցվածքին, 

4) ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ հանրային ընկալումներն ակնհայտորեն վատթարացել են, ու թեև ավելի շատ մարդիկ այն օգտակար են համարում, քան վնասակար, այդ տարբերությունը առաջին հարցման համեմատությամբ էապես նվազել է,

5) «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակցությունն աստիճանաբար նվազում է, մինչդեռ «Հայաստան» դաշինքի աջակցությունը պահպանվում է անփոփոխ լճացման մակարդակի վրա։

«Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները լինեին վաղը» հարցման արդյունքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ապահովում է ձայների հարաբերական մեծամասնությունը 32,5 տոկոսով, ինչը նախորդ հարցման համեմատ 1 տոկոսով նվազել է։ Ըստ ԱրմԷս-ի՝ տոկոսային տեղաշարժ է նկատվել նաև ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշում։ «Ուժեղ Հայաստան»-ը մնում է երկրորդ տեղում 10,1 տոկոսով՝ նախորդ հարցման համեմատ արձանագրելով 1,3 տոկոս նվազում, «Հայաստան» դաշինքը, որին, դաշինք լինելով պայմանավորված, անհրաժեշտ է ձայների 8 տոկոսը, 4,4 տոկոսով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3,4 տոկոսով չորրորդն է։

«Սահմանադրության համաձայն՝ խորհրդարան պետք է անցնի առնվազն երեք խմբակցություն, ուստի, եթե նույնիսկ «Հայաստան» դաշինքը չհաղթահարի 8 տոկոսի շեմը, զբաղեցնելով երրորդ տեղը՝ ինքնաբերաբար կհայտնվի խորհրդարանում: Սակայն եթե «Բարգավաճ Հայաստան»-ին հաջողվի հասնել 4 տոկոսի շեմին, ապա այն կանցնի «Հայաստան» դաշինքից և կդառնա խորհրդարան անցած երրորդ ուժը»,- գրում է ԱրմԷս-ը։

Ինչպես նախորդ երկու հարցումների ժամանակ՝ այս անգամ ևս զգալի տոկոս են կազմում չկողմնորոշվածները, որոնց թիվը 2,5 տոկոսով աճել է երկրորդ հարցման համեմատ. հարցվածների շուրջ 40 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել՝ ում օգտին է քվեարկելու։

««Հրաժարվում եմ պատասխանել» տարբերակն ընտրած հարցվողները կազմում են 25,4, իսկ «չգիտեմ» պատասխանած անձինք՝ 14,1 տոկոսը։ Այս երկու խմբերը միասին կազմում են հայկական ընտրազանգվածի չկողմնորոշված հատվածը, ընդհանուր առմամբ, 39,5 տոկոս։ Հենց այս ձայների բաշխումը կորոշի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ելքը»,- նշում է ԱրմԷս-ը։

Ընտրողների քանի՞ տոկոսը կմասնակցի հունիսի 7-ի ընտրություններին, արդյո՞ք վաղը սկսվող մեկամսյա քարոզարշավի ընթացքում 19 քաղաքական ուժերը կարող են էականորեն ազդել չկողմնորոշված ընտրողների դիրքորոշման վրա, պարզ կդառնա ուղիղ մեկ ամիս անց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան