Դատարանը հեռացել է առանձին սենյակ՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը հեռացել է առանձին սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժի հարցով որոշում կայացնելու: Այս մասին տեղեկանում ենք դատարանից:

Նշենք, որ Առուշանյանի և գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ 2022-ին դատավճիռ է կայացվել։
Առուշ Առուշանյանն արդարացվել է ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հոդվածներով:

Դատավճռով Առուշանյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելուց զրկելը` 5 տարի ժամկետով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որի համար նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով: Պատժի մեջ հաշվարկվել է Առուշանյանի` արգելանքի տակ գտնվելու ժամկետը` 8 ամիս 12 օրը։
Առուշանյանը մեղավոր է ճանաչվել նաև ինքնիրավչության հոդվածով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 700 հազ․ դրամի չափով:
Նշանակված պատիժների լրիվ գումարի արդյունքում Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել՝ 6 ամիս 18 օր ազատազրկում, 700 հազ․ դրամ տուգանք և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն չզբաղեցնելը 5 տարի ժամկետով։

Առուշանյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան։
Հետագայում Առուշ Առուշանյանի պատիժը կրելու հետ խնդիր էր առաջացել՝ կապված այն հարցի հետ, որ նա շարունակել է պաշտոնավարել որպես համայնքապետ, և բարձրացնել է նրա՝ ազատազրկման հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարց:
Առուշանյանի պատիժը կփոխարինվի ազատազրկմամբ, թե ոչ, դատարանը կհրապարակի մայիսի 11-ին:

Արաքս Մամուլյան