Թեհրանը ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է ԱՄԷ-ի վրա հարձակումները

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի կողմից հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին ԱՄԷ-ից ստացված հաղորդագրություններից հետո Թեհրանը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է հարձակումները, գրում է DW-ն։

Ավելի վաղ Իրանի պետական ​​հեռուստատեսությունը, վկայակոչելով անանուն ռազմական պաշտոնյայի, ասել էր, որ Թեհրանը ԱՄԷ-ն կամ նրա նավթահանքերից որևէ մեկը թիրախավորելու «ոչ մի ծրագիր» չունի։

«Միջադեպը ԱՄՆ ռազմական արկածախնդրության արդյունք է՝ անօրինական անցում ապահովելու համար»,- ասել է պաշտոնյան նավթային օբյեկտների վրա հարձակման մասին՝ ակնհայտորեն նկատի ունենալով Թրամփի վերջին ջանքերը՝ վերաբացելու Հորմուզի նեղուցը։

Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները երկուշաբթի կսկսի ջանքերը՝ «ուղղորդելու» Պարսից ծոցում մնացած նավերին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի առավոտյան հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում «քաղաքական ճգնաժամի» համար «ռազմական լուծում չկա»։ Արաղչին ասել է, որ խաղաղության բանակցություններն «առաջընթաց են գրանցում» Պակիստանի ջանքերի շնորհիվ, և որ Միացյալ Նահանգները պետք է «զգույշ լինի, որ չարամիտների կողմից կրկին ճահիճը չքաշվի»։

Քննադատելով ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շարունակվող շրջափակումը՝ նա հայտարարել է. «Ազատության նախագիծը փակուղի նախագիծ է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի