Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու առաքելության մեկնարկի մասին

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 4-ից ԱՄՆ զինված ուժերը կսկսեն քաղաքացիական նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով, որը փակված է Իրանի կողմից: Գործողությունն անվանվել է «Ազատության նախագիծ», գրում է DW-ի ռուսական ծառայություն:

Թրամփը այն նկարագրել է որպես մարդասիրական ակցիա՝ օգնելու Պարսից ծոցում փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր մնացած հարյուրավոր նավերի անձնակազմերին: Գործողության մասին հայտարարելու պահին նեղուցում գտնվող երկու նավ հայտնել է հարձակումների մասին: AXSMarine-ի տվյալներով՝ ապրիլի 29-ի դրությամբ՝ ծոցում ավելի քան 900 առևտրային նավ կա:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործողությանը մասնակցում են կառավարվող հրթիռներով  ականակիրներ, ավելի քան 100 օդային և ծովային ինքնաթիռներ, 15,000 զինծառայող: Պենտագոնը չի տրամադրել տեղակայման մանրամասները։

Հորմուզի նեղուցում շուրջ 20,000 նավաստիներ կան լցանավերի և բեռնատար նավերի վրա, հիմնականում՝ Հնդկաստանի և Հարավային ու Հարավարևելյան Ասիայի այլ երկրների քաղաքացիներ: Անձնակազմերի անդամները հայտնել են, որ նավերը խմելու ջրի, սննդի և այլ պաշարների պակաս ունեն, և որ ջրերի վրա ամեն օր որսում են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ:

Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ գործողությունն իրականացվում է «Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի և հատկապես Իրանի անունից»։ Թրամփը նաև նշել է, որ իր ներկայացուցիչները բանակցություններ են վարում Իրանի հետ, որոնք կարող են հանգեցնել «բոլորի համար շատ դրական» բանի, սակայն ուղղակիորեն չի հիշատակել Իրանի 14 կետանոց ծրագիրը, որն ուղղված է պատերազմի ավարտին։

Իրանական ​​IRNA լրատվական գործակալությունը Թրամփի հայտարարությունը որակել է «անհեթեթության դրսևորում»։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին X սոցիալական ցանցում գրել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությանն ամերիկյան ցանկացած միջամտություն կհամարվի ապրիլի 8-ին ուժի մեջ մտած հրադադարի խախտում։

Պատերազմի սկսվելուց հետո Իրանի կողմից նեղուցի շրջափակումը փակել է նավթի, գազի և պարարտանյութերի համաշխարհային շուկաների մատակարարումները։ ԱՄՆ-ը պատասխանել է՝ շրջափակելով իրանական նավահանգիստները։ Երկու երկրների միջև բանակցությունները փակուղում են հրադադարից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի