Եթե Եվրոպան իրական բարեկամ է, չի կարող աչք փակել Հայաստանում տիրող ապօրինությունների վրա․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Երևանում անցկացվող ԵՔՄ գագաթնաժողովին զուգահեռ բողոքի ակցիաներ են իրականացվում։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բացատրում է, որ նպատակն է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցել, որ չպետք է անտեսվի Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները՝ հատկապես Արցախի ուղղությամբ։

«Հայաստանում այսօր ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, մարդկանց դատում են շինծու գործերով, անտրամաբանական մեղադրանքներով մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցում և որպես խափանման միջոց ընտրում են կալանքը, այսինքն՝ զրկում են ազատությունից, իսկ իշխանության հետ կապ ունեցող անձանց կամ պետական համակարգում ծառայող անձանց ծանր հանցագործությունները մնում են․․․ Մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցում, բայց որևէ հետևանք չկա, մասնավորապես Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդի դեպքը հիշենք։ Այսինքն՝ եթե Եվրոպան որպես իրական բարեկամ է ուզում հանդես գալ Հայաստանի համար, չի կարող աչքերը փակ պահել Հայաստանում տիրող այս ապօրինությունների վրա»,- ասաց Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել արցախահայության անվտանգ ու հավաքական վերադարձը։ Նա նաև ընդգծել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։