Իրանը պնդում է, թե երկու հրթիռ է արձակել ամերիկյան ռազմանավի ուղղությամբ

Լուրեր

26.10.2026 | 18:50
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

ԱՄՆ ռազմանավը, որը մտադիր էր անցնել Հորմուզի նեղուցով, հետ է շրջվել՝ այն բանից հետո, երբ Իրանը երկու հրթիռ է արձակել դրա ուղղությամբ: Այս մասին հաղորդել է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին, գրում է France 24-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու հրթիռներն էլ հարվածել են նավին, երբ այն նավարկում էր Ջասկ կղզու մոտակայքում:

Իրանի զինված ուժերը երկուշաբթի զգուշացրել էին, որ ԱՄՆ ուժերը կենթարկվեն հարձակման, եթե մտնեն Հորմուզի նեղուց, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կսկսի ուղեկցել նավերը ջրային ճանապարհով։

Երկու երկրների միջև բանակցությունները փակուղի են մտել ապրիլի 8-ին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմում հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, և Թեհրանի կողմից նեղուցի վրա ճնշումը հիմնական վիճելի թեման է։

Իր հերթին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ոչ մի նավ չի հարձակման ենթարկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի