Եվրոպական անվտանգության մարտահրավերները տարածվում են ԵՄ սահմաններից այն կողմ․ Մակրոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
Բոլորը

«Մենք հնարավորություն կունենանք հանդիպումներ անցկացնելու՝ ի պաշտպանություն Հայաստանի և Մոլդովայի անկախության և ինքնիշխանության: Ավելին, կա Եվրոպա, որը ամրապնդում է իր անվտանգության և պաշտպանության կարողությունները: Ես կարծում եմ, որ սա ճիշտ հիմքն է, քանի որ եվրոպական անվտանգության մարտահրավերները տարածվում են Եվրոպական Միության սահմաններից այն կողմ, և այս առումով կարևոր է հենց այս ընդգրկուն Եվրոպան»,- այս մասին մարզահամերգային համալիրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք՝ եվրոպացիներս, կառուցում ենք անվտանգության մեր լուծումները։ Սա այն է, ինչ մենք որոշել ենք անել դեռ 2022 թվականից՝ ստեղծելով Եվրոպական քաղաքական համայնքը։

Սա այն է, ինչ մենք արել ենք՝ կառուցելով կամավորների կոալիցիա՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։ Սա այն է, ինչ մենք արել ենք հատուկ գործողության և Հորմուզի ապաշրջափակման առաքելության հետ։ Այնպես որ, սա ի պատասխան որևէ մեկի չէ, այլ եվրոպացիներն իրենց ճակատագիրն իրենց ձեռքն են վերցնում, ավելացնում են իրենց պաշտպանական և անվտանգության ծախսերը և կառուցում են իրենց ընդհանուր լուծումները»,-նշեց նա։

Խոսելով ԱՄՆ-Իրան հակամարտության մասին, Մակրոնը նշել է՝ եթե Միացյալ Նահանգները պատրաստ է վերաբացել Հորմուզը, դա շատ լավ է, դա այն է, ինչ իրենք պահանջել են ի սկզբանե։

«Բայց մենք չենք պատրաստվում մասնակցել որևէ ուժային գործողության, որն ինձ համար պարզ չի թվում։ Այսպիսով, մենք ստեղծել ենք հատուկ առաքելություն, որի վրա աշխատում ենք, ռազմական պլանավորումը կատարվել է Լոնդոնում։ Բայց մենք նախևառաջ ցանկանում ենք, որ լինի համաձայնեցված վերաբացում Իրանի և Միացյալ Նահանգների միջև։ Սա միակ լուծումն է, որը թույլ կտա կայուն կերպով վերաբացել Հորմուզի նեղուցը։ Բացի այդ, էական էր, որ հրադադարը պահպանվեր Լիբանանում։

Անցյալ գիշեր դարձյալ մի քանի տասնյակ մարդ է զոհվել։ Սա իսկապես այն պարտավորությունն է, որ կողմերը ստանձնել են, և ես դա ասում եմ Լիբանանի ինքնիշխանության, անկախության և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»,-ասաց Ֆրանսիայի նախագահը։