ԿԸՀ-ի և ԿԿՀ-ի համատեղ հայտարարությունը

Լուրեր

23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
23.06.2026 | 20:13
Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվային ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածները
23.06.2026 | 20:00
Սա ամենաապացուցված ընտրակեղծիքն է՝ ՍԴ-ն պետք է հաշվի նստի, ԿԸՀ-ի պես մատների արանքով չնայի․ Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 19:48
Բրյուսելում քննարկվել է հայկական ավիափոխադրողների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացը
23.06.2026 | 19:39
ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային 3 անցակետի և 2 ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրության մասին
23.06.2026 | 19:35
Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան զենքից կախվածությունից. Իրանի դեմ պայքարը «կախված է մեր ուժից»․Նեթանյահու
23.06.2026 | 19:21
2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար
23.06.2026 | 19:07
Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել
23.06.2026 | 19:00
Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:49
Չեն կարողանում մարսել մեր ներկայությունը, կոնֆլիկտ են հրահրում․ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու իշխանական անդամների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:43
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
Բոլորը

Ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցություններին)  կատարվող նվիրատվությունների, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, նախընտրական հիմնադրամների միջոցների տնօրինման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրազեկում են, որ նախընտրական քարոզչության փուլում շարունակելու են ակտիվ համագործակցությունը՝ ուղղված կուսակցությունների ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։ Հանձնաժողովների համատեղ վերահսկողական գործիքակազմի կիրառմամբ ապահովվելու է ինչպես ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) օգտին կատարվող նվիրատվությունների, այնպես էլ նախընտրական հիմնադրամներ կատարվող  մուծումների օրինականության մշտադիտարկումը։

Հայտնաբերված ցանկացած խախտմանը տրվելու է համարժեք իրավական արձագանք՝ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմամբ։

Ըստ այդմ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ Ընտրական օրենսգիրք) սահմանված՝ նախընտրական հիմնադրամի մուտքերի և ծախսերի հայտարարագրման, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ Կուսակցությունների մասին օրենք) սահմանված՝ կուսակցությունների ֆինանսավորման թույլատրելի աղբյուրներին, սահմանափակումներին և նվիրատվությունների կատարման կարգին։

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  1. Ովքե՞ր կարող են նվիրատվություն կատարել կուսակցություններին

Նվիրատվություններ կարող են կատարել միայն ՀՀ քաղաքացիները և միայն կուսակցությանը։ Համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամի հաշվին, բացի կուսակցությունից, որևէ այլ սուբյեկտ մուծում կատարելու իրավունք չունի ։

  1. Նվիրատվության պարտադիր վավերապայմաններ և կատարման կարգ

Նվիրատվություն կատարող անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, ՀԾՀ-ն (հանրային ծառայության համարանիշը) կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը և անձը հաստատող փաստաթղթի համարը։

  1. Արգելված նվիրատվություններ (ումից չի թույլատրվում ընդունել նվիրատվություն)

Կուսակցություններին արգելվում է նվիրատվություններ ստանալ հետևյալ սուբյեկտներից.

  • Օտարերկրյա աղբյուրներից. օտարերկրյա պետություններից, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից:
  • Իրավաբանական անձանցից. ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից (այդ թվում՝ պետական և համայնքային կազմակերպություններ, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ, ՍՊԸ, ՓԲԸ, բարեգործական, կրոնական կազմակերպություններ և այլն):
  • Հանրային միջոցներից. պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից (բացառությամբ օրենքով սահմանված պետական ֆինանսավորման):
  • Անանուն անձանցից. երբ հնարավոր չէ հստակ նույնականացնել նվիրատուին: Մասնավորապես ԿԿՀ-ի կողմից անանուն է դիտարկվում այն նվիրատվությունը, որի վավերապայմանների ստուգմամբ հնարավոր չէ հստակ նույնականացնել նվիրատուին:

4 Ինչն է համարվում նվիրատվություն

Հստակեցնում ենք, որ նվիրատվությունը միայն ուղղակիորեն դրամական միջոցների տրամադրումը չէ։ «Կուսակցությունների մասին»  օրենքի իմաստով նվիրատվություն են համարվում.

  • Ուղղակի դրամական աջակցություն. Դրամական միջոցների, ներառյալ փոխառությունների տեսքով նվիրատվությունները,
  • Անուղղակի դրամական աջակցություն. երրորդ անձի կողմից կուսակցության պարտքի մարումը կամ պարտատիրոջ կողմից պարտքի ներումը կամ այլ գործունեության տեսքով նվիրատվությունները։
  • Բնեղենով նվիրատվություն. Բացի վերոնշյալից նվիրատվություն են համարվում նաև՝
    • կուսակցության օգտին անհատույց
      • աշխատանքների կատարումը,
      • ծառայությունների մատուցումը,
      • կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցումը,
      • կուսակցությանը գույքի օգտագործման հանձնումը,
    • նույն կամ համանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գործող շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցության օգտին
      • աշխատանքների կատարումը,
      • ծառայությունների մատուցումը,
      • կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցումը,
      • կուսակցությանը գույքի վարձակալության հանձնումը։

Գործող շուկայական արժեքից տարբերվող գինը համարվում է էականորեն ցածր, եթե այն գործող շուկայական արժեքից տարբերվում է նվազագույնը քսան տոկոսը գերազանցող չափով։ (Օրինակ՝ եթե որևէ ծառայության կամ գույքի շուկայական գինը 100,000 դրամ է, ապա 80,000 դրամը դեռ չի համարվում էականորեն ցածր, իսկ 80,000 դրամից ավելի ցածր գինը՝ համարվում է։)

Հաշվարկ և սահմանաչափ. Բնեղենով ստացված բոլոր նվիրատվությունները ենթակա են գնահատման շուկայական արժեքով։ Դրանց դրամական արտահայտությունը (կամ ձևավորված խնայողությունը) ներառվում է տվյալ նվիրատուի համար օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափի մեջ և պետք է պարտադիր արտացոլվի հաշվետվություններում։

Կարևոր սահմանափակում. Նվիրատվությունը պետք է կատարվի անձամբ։ Յուրաքանչյուր նվիրատու պետք է իրականացնի իր սեփական միջոցների փոխանցումը՝ վերոնշյալ տվյալների պարտադիր նույնականացմամբ։ Եթե նվիրատվությունները հավաքագրվում են այլ անձի կողմից, ապա պետք է կազմվեն համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ տրվեն լիազորագրեր՝ իրենց անունից հանդես գալու նպատակով:

  1. Սահմանաչափեր

Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև անդամավճարի և մուտքի վճարի ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել 1 մլրդ ՀՀ դրամը, այդ թվում՝ մեկ ֆիզիկական անձի կողմից՝ 10 մլն ՀՀ դրամը:

Ֆիզիկական անձը կարող է նվիրատվության առավելագույն սահմանաչափի շրջանակներում նվիրատվություն կատարել մեկ և ավելի կուսակցության:

Կուսակցության առավելագույն՝ 1 մլրդ ՀՀ դրամ սահմանաչափի ստուգման ժամանակ հաշվարկվելու է ամբողջ տարվա ընթացքում ստացված նվիրատվության, անդամավճարի, մուտքի վճարի հանրագումարի և կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ փոխանցված և այդ նպատակով ծախսված գումարների տարբերությունը:

Մեկ տարվա ընթացքում կուսակցության ստացած նվիրատվությունների, մուտքի վճարների և անդամավճարների ընդհանուր առավելագույն սահմանաչափի պահպանվածությունն ստուգվելու է ոչ թե տվյալ տարվա որևէ պահի դրությամբ, այլ՝ տարեկան կտրվածքով:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1․ Ինչպես է ձևավորվում նախընտրական հիմնադրամը

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը համաձայն՝ Ընտրական օրենսգրքի, ձևավորվում է միայն այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած մուծումներից:

 2․ Ո՞վ և ի՞նչպես կարող է կուսակցությանն անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով տալ ապրանք, մատուցել ծառայություն

Այն սուբյեկտները, որոնք իրավունք չունեն «Կուսակցությունների մասին» օրենքով նվիրատվություններ կատարել կուսակցություններին, իրավունք չունեն նաև Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքները ու ծառայությունները մատուցել անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով:

ՀՀ քաղաքացիները ընտրություններին մասնակցող կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքները ու ծառայությունները կարող են անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով տրամադրել միայն համապատասխան կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամ որևէ կուսակցության՝ համապատասխան իրավասությամբ օժտված անձի հետ պայմանագիր կնքելով։

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը կարող է կնքել պայմանագրեր՝ նախընտրական հիմնադրամից կատարվելիք (կատարված) վճարման դիմաց, Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքներն ու ծառայություններ ձեռք բերելու դեպքում»։