Հաջիևը՝ հայ գերիների և Ստեփանակերտի հայկական եկեղեցիների քանդման մասին

Լուրեր

24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտվել է, դրա մարդասիրական հետևանքները շարունակում են մնալ հրատապ խնդիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նաև մեկնաբանել է Հայաստանի մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ դիմումը՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումից առաջ։

«Այս անձանց հետ կապված հարցը նույնպես քաղաքականացվում է, մինչդեռ այստեղ գործում է օրենքը. Ադրբեջանի դատական ​​մարմինները համապատասխան որոշումներ են կայացրել այդ անձանց վերաբերյալ օրինական ճանապարհով։ Որտեղ կա հանցագործություն, կա պատիժ։ Այս ռազմական հանցագործների դեմ ձեռնարկվել են անհրաժեշտ իրավական քայլեր՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների։ Նման դիմումների  դեպքում Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները պետք է նաև պարզաբանեն, որ Ադրբեջանի քաղաքացիները շարունակում են տառապել ականների խնդրից։ Բացի այդ, վերջերս Հայաստանի տարբեր շրջանակներ սխալ և սադրիչ դիրքորոշումներ են ընդունել Խանքենդիում (նկատի ունի Ստեփանակերտը) և այլ քաղաքներում վերականգնման ուև շինարարության գործընթացներին վերաբերող տարբեր հարցերի վերաբերյալ»,- հայտարարել է Հաջիևը:

Նա նշել, թե «Ադրբեջանն այս տարածքներում իրականացնում է լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ, և այս գործընթացի շրջանակում համապատասխան քայլեր են ձեռնարկվում՝ օկուպացիայի ընթացքում անօրինական կերպով կառուցված որոշակի կառույցների վերաբերյալ»։

«Այս տարածքների քաղաքաշինության սկզբունքների և Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ օկուպացիայի ընթացքում օկուպացիոն ուժի կողմից իրականացված տարբեր շինարարական նախագծերը, որոնք խախտում են երկրի սեփականության իրավունքը և ինքնիշխանությունը, համարվում են անօրինական։ Նման անօրինական շինարարական նախագծերի քանդումը և դրանք քաղաքաշինության և նախագծման ընդհանուր պլաններին համապատասխանեցնելը անհրաժեշտ պայման է։ Մեր երկիրը նույնպես քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ»,- հայտարարել է նա։

Նշենք, որ վերջերս Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Աստվածածին մայր տաճարն են քանդվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի