ԵՄ գագաթնաժողովի՝ ՀՀ-ում անցկացնելու որոշումը 1 տարի առաջ է կայացվել, ընտրությունների հետ կապելն անլուրջ է․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այս գագաթնաժողովը երեկ չի որոշվել, որ Հայաստանում է տեղի ունենալու։ Մի տարի առաջ է որոշվել։ Որևէ մեկը հատուկ ընտրություններից առաջ չի նախապատրաստել որևէ բան։ Եվ երեկ ՀՀ վարչապետը շատ լավ ասաց՝ ընտրությունների հաջորդ օրվանից մարդիկ պատրաստվում են ընտրությունների։ Եթե այդպես լինի, ամեն ինչ ընտրություններից առաջ է կամ ընտրություններից հետո», – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն այսպես է արձագանքում մայիսի 4-ին և 5-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Նիկոլ Փաշինյանին որպես նախընտրական քաղաքական աջակցություն ներկայացնող պնդումներին։

Գագաթնաժողովը չունի ներքաղաքական համատեքստ՝ ասում է Դավոյանը և անհիմն որակում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից այս գագաթնաժողովի անցկացման համեմատականը ՌԴ նախագահ Պուտինի կողմից ռուսամետ ուժերին ցուցաբերած բացահայտ աջակցության հետ։

Դավոյանը նկատում է՝ ՀՀ կառավարությունը երբեք չի թաքցրել ԵՄ-ին ինտեգրվելու նպատակը։ Ըստ պատգամավորի, իշխանությունը շարունակ բարելավումներ է կատարում, ինչը միտումնավոր փորձ է արվում դիտարկել նախընտրական համատեքստում. «Հիմա թոշակները բարձրացրինք, ասացին՝ ընտրություններից առաջ է։ Առողջապահական ապահովագրությունը եղավ, ասացին՝ ընտրություններից առաջ մարդկանց կաշառում են։ Հիմա այս գագաթնաժողովը պիտի տեղի ունենա, ասում են՝ վա՜յ, ընտրություններից առաջ եվրոպացիներ եք բերել մեր վրա։ Անլուրջ է սա իրականում։ Այսինքն՝ մենք բան ու գործ թողնենք, ոչ մի բան չանենք, ձեռքներս ծալած նստենք, այսպես նայենք երկնքին, ասենք՝ ընտրություններն ավարտվեն, որ սկսենք աշխատե՞լ։ Չի կարելի նման բան… Ես, ուղղակի, գիտե՞ք ինչի վրա եմ զարմանում՝ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, որոնք բարձրագոչ հայտարարություններով երկրի փրկության ծրագրերի մասին են խոսում, այսքան պարզունակ, պրիմիտիվ մտքեր որտեղի՞ց են գեներացնում և տարածում մարդկանց շրջանում»։

Ռոբերտ Անանյան