ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի քայլը

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ Կարսում հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը և Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը կարևոր քայլ է տարածաշրջանային կապուղիների բացման և կայունության ամրապնդման ճանապարհին։ Դեսպանությունը նաև ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկար տարիներ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերը։

«Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։
Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։ Կողմերն ընդգծել են երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը՝ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում։