«Չկա Հայաստան առանց Փաշինյան»․ ով է աղմուկ հանած պաստառի հեղինակը

Լուրեր

27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
Բոլորը

«Չկա Հայաստան առանց Փաշինյան» գրությամբ պաստառի լուսանկարներ են տարածվում ֆեյսբուքում։ Դրա վրա Փաշինյանն է, ՔՊ-ի կողմից որպես քարոզարշավային տարր օգտագործվող սրտիկի պատկերը և Հայաստանի Հանրապետության քարտեզը։

Ընտրություններին մասնակցող ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը «Չկա Հայաստան առանց Փաշինյան» գրության համար։

«Անթույլատրելի է պետության գոյությունը պայմանավորել անձով… Իշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով»,- այսպիսի կարծիք է հայտնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։

««Չկա Հայաստան առանց Փաշինյան»… Լո՞ւրջ։ Սա այն նույն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները՝ Ստալինից մինչև Հյուսիսային Կորեա։ Երբ պետությունը նույնացվում է մեկ մարդու հետ, դա նշանակում է միայն մեկ բան՝ դուք, որպես քաղաքացի, այլևս գոյություն չունեք»,- գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Factor.am-ը պարզեց, որ «Չկա Հայաստան առանց Փաշինյան» գրությամբ պաստառը տարածվել է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի տեսանյութից։ Մինասյանն այդ տեսանյութը հրապարակել է ապրիլի 25-ին։ Նա այլ քաղաքացիների հետ նշում էր «Քաղաքացու օրը» և մասնակցում «խորոված փարթիին»։

Factor.am-ը Սարիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ պաստառն իր կամ ՔՊ-ի կողմից է պատրաստվել։

«Քաղաքացին ինքնակամ սարքել է, երկու ամիս է կա, նո՞ր են տեսնում։ Իր սրտի ցանկությունն է, իր մտածելակերպն է»,- ասաց Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ պաստառը Ոսկեհասկ գյուղում է։

Ըստ նրա՝ գյուղի բնակիչներից մեկը, որը Ռուսաստանում է բնակվում, որոշել է վերադառնալ ծննդավայր, տուն կառուցել և բնակություն հաստատել Հայաստանում։ Այդ պատճառով էլ պաստառի վրա նաև «վերադարձ Հայաստան» գրությունը կա։

«Իր հայրենի գյուղում է, որտեղ պետք է ապրի Ռուսաստանից վերադառնալուց հետո։ Այդ պաստառի հեղինակն ինքն է, որը փակցված է շինարարների տնակի պատի վրա։ Տուն է սարքում»,- ասաց Մինասյանը։

Հարցին՝ արդյո՞ք կիսում է քաղաքացու դիրքորոշումը, որ «Չկա Հայաստան առանց Փաշինյան», Մինասյանն ասաց․ «Բնականաբար, համաձայն չեմ, ոնց որ ասեմ՝ չկա Հայաստան առանց ինձ։ Հայաստանը միշտ եղել է ու կլինի»։

Նարեկ Կիրակոսյան