Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Լուրեր

26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի բանակի ավիացիայի հրամանատարությանը պատկանող Boeing CH-47F Chinook բեռնատար ուղղաթիռը վթարի է ենթարկվել Անկարայի Թեմելի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ, հայտնել է Ազգային պաշտպանության նախարարությունը։ Միջադեպի հետևանքով անձնակազմի անդամներ չեն տուժել, գրում է Turkiye today-ը։

Նախարարությունը հաստատել է վթարի փաստը՝ նշելով, որ այն վթարի է ենթարկվել «դեռևս անհայտ պատճառներով», դա կպարզվի մանրամասն հետաքննությունից հետո։ Անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են։

Թուրքիայի զինված ուժերի կողմից շահագործվող CH-47F Chinook-երի նավատորմը ձեռք է բերվել երկու առանձին պատվերներով՝ 2011 և 2015 թվականներին։ Մատակարարումները սկսվել են 2016 թվականին և ավարտվել 2019 թվականին։ Ուղղաթիռները ծառայում են ինչպես Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարությանը, այնպես էլ Գլխավոր շտաբի հատուկ ավիացիոն գնդին։

Ուղղաթիռն օգտագործվում է նաև քաղաքացիական և մարդասիրական օգնության գործողություններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի