Թրամփը հայտարարել է, թե Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումը վերջ կդնի գործարքի հնարավորություններին

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը, վերջին հաշվով, ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի, սակայն պնդել է, որ իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը կխաթարի խաղաղության համաձայնագրի հեռանկարները, գրում է CNN-ը։

«Իրանը չի ուզում, որ Հորմուզի նեղուցը փակ լինի, նրանք ուզում են, որ այն բացվի, որպեսզի կարողանան օրական 500 միլիոն դոլար վաստակել։ Նրանք ասում են, որ ուզում են այն փակել միայն այն պատճառով, որ ես այն լիովին շրջափակել եմ, ուստի նրանք պարզապես ուզում են «փրկել իրենց դեմքը»։ Չորս օր առաջ մարդիկ մոտեցան ինձ և ասացին՝ «Իրանը ցանկանում է անմիջապես բացել նեղուցը»։ Բայց եթե մենք դա անենք, երբեք չի կարող գործարք  լինել Իրանի հետ, եթե մենք չպայթեցնենք նրանց երկրի մնացած մասը, այդ թվում՝ նրանց առաջնորդներին»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Այս մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ երկարաձգում է հրադադարը Իրանի հետ՝ մինչև Թեհրանը չներկայացնի հակամարտությանը վերջնականապես վերջ դնելու առաջարկ։ Նա, միաժամանակ, ընդգծել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի շրջափակել իրանական նավահանգիստները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի