Ադրբեջանում առաջարկում են դադարեցնել Բելգիայի և Նիդերլանդների հետ միջխորհրդարանական խմբերի գործունեությունը՝ Արցախի բանաձևերի ընդունման պատճառով

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առաջարկել են  դադարեցնել Բելգիայի և Նիդերլանդների հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբերի գործունեությունը։ Ադրբեջանական  լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին այսօր խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է պատգամավոր Էլչին Միրզաբեյլին։ Նա դատապարտել է այդ երկրների խորհրդարանների կողմից Ադրբեջանի վերաբերյալ, իբր, կողմնակալ որոշումների ընդունումը։

Միրզաբեյլին նշել է, թե այդ փաստաթղթերը «հիմնված չեն իրավական նորմերի կամ տարածաշրջանում տիրող իրական իրավիճակի վրա»։

«Այս փաստաթղթերը, քաղաքական մանիպուլյացիաների օրինակ լինելով հանդերձ, միաժամանակ ներկայացնում են միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ ընտրողական և երեսպաշտ մոտեցման, ակնհայտ կողմնակալության և քաղաքական ագրեսիայի ևս մեկ դրսևորում: Չնայած բանաձևերում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին հղումներին՝ դրանք լիովին անհիմն պնդումներ են անում Ադրբեջանի կողմից հայկական տարածքների ենթադրյալ օկուպացիայի մասին՝ հստակորեն բացահայտելով այս փաստաթղթերի կողմնակալ բնույթը: Սա ոչ միայն հակասություն է, այլև փաստերի դիտավորյալ աղավաղում»,- ասել է պատգամավորը:

Պատգամավոր Թուրալ Գանջալիևն էլ հայտարարել է, որ այդ փաստաթղթերը չեն անդրադառնում տարածաշրջանում դրական գործընթացներին. «Այս երկրների խորհրդարաններում երբեք չեն խոսում նեոգաղութատիրական քաղաքականության կամ անցյալի գաղութատիրական քաղաքականության մասին ժամանակակից դարաշրջանում, անցյալում, մեր նորագույն պատմության մեջ։ Սակայն նրանք զբաղված են ուրիշների վրա մատ թափ տալով և նրանց մեջ թերություններ փնտրելով»։

Հիշենք, որ ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարաններն Արցախի մասին բանաձևեր են ընդունել, որի կապակցությամբ Բաքվում Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններն առանձին-առանձին կանչվել էին Ադրբեջանի ԱԳՆ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի