Մոսկվան ու Բաքուն համաձայնության են եկել․ կողմերը հայտարարություն են տարածել AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ կապված

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կողմերը համաձայնել են պատշաճ կերպով լուծել ավիավթարից բխող հարցերը, այդ թվում՝ փոխհատուցման վճարումը, որը կապված է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) Embraer-190 ինքնաթիռի վթարի հետ։ Այն տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում ՀՕՊ համակարգի ոչ միտումնավոր գործողության հետևանքով։ Ադրբեջական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի և ՌԴ ԱԳՆ-ի  համատեղ հայտարարության մեջ։

«Ձեռնարկված քայլերը ցույց են տալիս կողմերի համատեղ ջանքերը՝ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց դաշնակցային գործընկերության շրջանակներում։ Մենք վստահ ենք, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների կայուն զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և միմյանց շահերը հաշվի առնելու վրա, կշարունակի ամրապնդել բարիդրացիական կապերը և ընդլայնել համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Մենք կրկին մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և սիրելիներին և կիսում ենք այս անդառնալի կորստի ցավը ողբերգությունից տուժած բոլորի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտակայքում վթարի է ենթարկվել «Ադրբեջանի ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, իսկ 29-ը՝ ողջ են մնացել։

Նախնական տվյալներով՝ Գրոզնիին մոտենալիս ինքնաթիռը, հնարավոր է, խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի