Իսրայելի կողմից նոր հարված է հասցվել Իրանի Հարավային Պարս գազային օբյեկտին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Իրանի Fars լրատվական գործակալությունը հաղորդել է Ասալույե ափամերձ քաղաքի՝ իրանական գազի արդյունաբերության սրտի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանի մոտ տեղի ունեցած մի շարք պայթյունների մասին, գրում է DW-ն։

Այս տարածքը Հարավային Պարս բնական գազի հանքավայրի մի մասն է, որը աշխարհի ամենամեծ հայտնի գազի պաշարն է և ապահովում է Իրանի ընդհանուր գազի մատակարարման մոտ 70%-ը։

Երկուշաբթի օրը Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը հարձակվել է Ասալույեում գտնվող Հարավային Պարսի նավթաքիմիական գործարանի վրա՝ ասելով, որ հարվածի թիրախը «Իրանի ամենամեծ նավթաքիմիական օբյեկտն է… որը պատասխանատու է երկրի նավթաքիմիական արտադրության մոտ 50%-ի համար»։

Մարտի կեսերին Իսրայելը արդեն թիրախավորել էր տարածաշրջանում գտնվող իրանական օբյեկտը, ինչը այդ ժամանակ որակվել էր որպես լուրջ սրացում։ Իրանը պատասխանել էր այդ հարվածին՝ հարձակվելով Կատարի գազային օբյեկտի վրա և պատճառելով զգալի վնաս։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախապես չի տեղեկացվել այդ հարվածի մասին, բայց հավելել էր, որ Իսրայելը խոստացել է ձեռնպահ մնալ Հարավային Պարսում գտնվող իրանական զգայուն գազային օբյեկտներին հարվածելուց։

Սակայն դրանից հետո Թրամփն ինքը սպառնացել է թիրախավորել իրանական էներգետիկ ենթակառուցվածքները, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը մինչև երեքշաբթի օրվա վերջնաժամկետը։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի