ՌԴ-ում հաստատել են գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում՝ Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը հաստատել է, որ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոն եղել է կործանված Ան-26 ինքնաթիռում։ Ողջ մնացածներ չկան, գրում է Meduza-ն։ Ավիավթարը եղել էր բռնակցված Ղրիմում մարտի 31-ին։

Նահանգապետը մարզային կառավարության նիստում հայտարարել է՝ Ան-26-ում է եղել Ռազմածովային ավիացիայի հրամանատար Ալեքսանդր Իվանովիչ Օտրոշչենկոն, որի հետ օրերս հանդիպել էին։ Մուրմանսկի մարզի կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։

BBC-ի հաշվարկներով՝ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոն 14-րդ ռուս գեներալն է, որը զոհվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց ի վեր։

Օտրոշչենկոն Հյուսիսային նավատորմի խառը ավիացիոն կորպուսի հրամանատարն է 2024 թվականից։ Տարբեր ժամանակներում նա ղեկավարել է Սևծովյան և Հյուսիսային նավատորմերի ռազմածովային ավիացիան, ինչպես նաև Հյուսիսային նավատորմի Ռազմաօդային ուժերի 45-րդ բանակը և ՀՕՊ ուժերը։

Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռը մարտի 31-ին Ղրիմում վթարի էր ենթարկվել, նախնական տվյալներով՝ տեխնիկական անսարքության պատճառով։ Ռուսական պետական ​​գործակալությունները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ ինքնաթիռը բախվել է ժայռին։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ան-26-ում եղել է 30 մարդ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է 29 զոհի մասին՝ անձնակազմի 7 անդամ և 22 ուղևոր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի