Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ադրբեջանում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել և լուրջ վնաս հասցրել երկրի հյուսիսային մի քանի շրջաններին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վարարած գետերը տեղ-տեղ դուրս են եկել ափերից՝ ավերածությունների պատճառ դառնալով։ Գուսարի շրջանում սելավը քշել է էլեկտրասյուները և ափամերձ հատվածում տեղադրված տրանսֆորմատորը։

Նախօրեին Գուսարում 29-ամյա տղամարդ է մահացել սելավաջրերում։ Գյունդյուզգալա գյուղի բնակիչ Ռամազան Խանջերովի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հետևելիս են եղել գետի վարարմանը։

«Սելավը տևել է երկու օր։ Մենք կանգնած էինք մի կողմում և դիտում էինք։ Ֆարիկը կանգնած էր մի փոքր ավելի հեռու, և ինչ-որ պահի նրա տակի հողը փլուզվեց, և նա  ընկավ ջուրը։ Մենք վազեցինք, ամբողջ գյուղը վազեց, բայց չկարողացանք փրկել նրան. հոսանքը շատ ուժեղ էր։ Նա ընտանիքի միակ որդին էր, չամուսնացած և պատրաստվում էր հարսանիքի», – պատմել է համագյուղացին։

Սիյազանի շրջանում կամրջի փլուզման հետևանքով մի քանի գյուղեր մնացել են առանց տրանսպորտի։

Հաղորդվում է, որ Բաքվի Նիզամիի շրջանի Քեշլյա բնակավայրում Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուժերը շարունակում են միջոցառումներ իրականացնել  հեղեղից տուժած տարածքներում։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ 97 բնակիչ տարհանվել է անվտանգ վայր։

Բաքվում և Աբշերոնի թերակղզում ապրիլի 5-6-ին տեղումների ընդհանուր քանակը կազմել է 90 մմ, ինչը համարժեք է ամսական միջինի 390%-ին։

Ադրբեջանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունը  հայտնել է, որ երկրի ողջ տարածքում շարունակվում է անկայուն եղանակը, որոշ շրջաններում առատ տեղումներ են, իսկ լեռնային շրջաններում՝ ձյուն։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի