Զելենսկին հայտնում է, որ Ուկրաինան և Սիրիան ընդլայնում են անվտանգության ոլորտում համագործակցությունը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ուկրաինան և Սիրիան համաձայնել են ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ բանակցություններից հետո Զելենսկին X-ում գրառման մեջ  նշել է, որ երկու երկրները «կառուցում են նոր հարաբերություններ, նոր հնարավորություններ և ընդլայնում են անվտանգությունն ապահովելու իրենց ջանքերը»։

Ըստ Զելենսկիի՝ Դամասկոսում բանակցությունների նշանակալի օր էր և տեղի են ունեցել երկկողմ ձևաչափով բանակցություններ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, նաևեռակողմ քննարկում՝ Ուկրաինա-Սիրիա-Թուրքիա ձևաչափով Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանի մասնակցությամբ։

«Մեզ հաջողվեց անդրադառնալ ամեն ինչի՝ սկսած անվտանգության և պաշտպանության հարցերից և Իրանի շուրջ զարգացումների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից մինչև մեր երկրների միջև էներգետիկ և ենթակառուցվածքային համագործակցություն։ Մենք նաև կշարունակենք աշխատանքները սննդի անվտանգության ոլորտում։ Մենք մանրամասն քննարկեցինք պատերազմի հետևանքները հաղթահարելու ուղիները, ինչպես նաև՝ Ռուսաստանի կողմից մեր պետության և մեր ժողովրդի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցային գործընթացը»,- ասվում է գրառման մեջ։

Զելենսկին նշում է, որ Ուկրաինան առաջիններից մեկն էր, որ աջակցեց Սիրիային Ասադի ռեժիմի անկումից հետո և  պատրաստ է  շարունակել աջակցել կայունությանը և զարգացմանը։

Ուկրաինայի նախագահի այցը Դամասկոս տեղի էր ունեցել Ստամբուլում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից մեկ օր անց, որի ընթացքում քննարկվեցին «անվտանգության ոլորտում համագործակցության նոր քայլերը»։

Զելենսկին, շարունակելով իր շրջագայությունը Մերձավոր Արևելքի երկրներում, փորձում է առաջարկել իր ծառայությունները իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու գործում։ Ուկրաինայի նախագահը Դամասկոս էր ժամանել թուրքական ինքնաթիռով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ միասին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի