Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Նովոռոսիյսկում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ութ մարդ է վիրավորվել, հայտարարել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, Meduza-ն։

Նրա խոսքով՝ ապրիլի 5-ի առավոտից տարածաշրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների, Նովոռոսիյսկում, Անապայում, Գելենջիկում, Սոչիում և այլ քաղաքներում  նախազգուշացման համակարգերը գործել են։ Կոնդրատևը Նովոռոսիյսկում իրավիճակը բնութագրել է որպես ամենածանրը։ Այնտեղ վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։

Քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վնասվել է վեց բնակելի շենք, երկու մասնավոր տուն: Նահանգապետը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորներ են հայտնաբերվել մի քանի ձեռնարկությունների տարածքներում։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են Նովոռոսիյսկի Յուժնի քաղաքի կենտրոնական շրջանում գտնվող բնակելի շենքին։

Astra-ն, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը վերլուծելով, եզրակացրել է, որ հարձակման թիրախը Նովոռոսիյսկի Շեշխարիս նավթային տերմինալն էր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 198 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի