Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ

Լուրեր

26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է  արել երկրորդ էշելոնի երկրներին միավորվել ԱՄՆ-ի և Չինաստանի գերիշխանության դեմ: Նա այս կոչը հնչեցրել է ասիական շրջագայության ժամանակ, որը ներառում էր այցելություններ Հարավային Կորեա և Ճապոնիա, հաղորդում է Bloomberg-ը:

Այցի հիմնական պատճառներից մեկը Հորմուզի նեղուցում ծովային անվտանգության հարցն էր, քանի որ Իրանի հետ պատերազմի հետևանքով այն փակվել է առևտրային նավագնացության համար՝ խաթարելով նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային մատակարարումների զգալի մասը։ Սեուլից և Տոկիոյից բացի, Մակրոնը որպես պոտենցիալ դաշնակիցներ անվանել է Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան և Հնդկաստանը: Նա նշել է, որ այս կոալիցիան կարող է համատեղ աշխատել արհեստական ​​​​բանականության, տիեզերքի, էներգետիկայի, միջուկային էներգիայի և պաշտպանության ոլորտներում, գրում է The Insideer-ը:

«Մեր նպատակը երկու գերիշխող տերությունների վասալները լինելը չէ»,- հայտարարել է  Մակրոնը Սեուլում ուսանողների առջև ունեցած ելույթում։ Նա նշում է, որ Ֆրանսիան չի ցանկանում կախված լինել Չինաստանից և մտադիր չէ հաշտվել Միացյալ Նահանգների «անկանխատեսելիության» հետ։ Նա հավելել է, որ եվրոպական երկրները Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ ընդհանուր օրակարգ ունեն միջազգային իրավունքի, ժողովրդավարության, կլիմայի և համաշխարհային առողջապահության հարցերում։

Միևնույն ժամանակ, Թրամփը վերջերս քննադատել էր  Ֆրանսիային՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռների համար օդային տարածք տրամադրելուց հրաժարվելու համար՝ երկիրն անվանելով «շատ անօգուտ» և սոցիալական ցանցերում գրել, որ «ԱՄՆ-ն կհիշի»։ Մակրոնը բազմիցս պատասխանել է, որ Ֆրանսիայի հետ պատերազմի մասին խորհրդակցություն չի եղել և հակամարտության կողմ չէ։ Ամերիկացի առաջնորդը նաև քննադատել է Հարավային Կորեային՝ մեղադրելով նրան իրանական հակամարտությունում անբավարար օգնություն ցուցաբերելու մեջ։ Ֆրանսիան, ըստ Մակրոնի, պաշտպանում է «Իրանի հետ հակամարտությունների լուծման մեխանիզմը» և առաջարկում է ուղեկցել Հորմուզի նեղուցում գտնվող նավերին ռմբակոծությունների դադարեցումից հետո։

Եվրոպացի դաշնակիցների և Վաշինգտոնի միջև հարաբերությունները շարունակում են վատթարանալ Իրանի պատերազմի ֆոնին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իսպանիայի հետ առևտրային հարաբերությունների լիակատար խզման մասին և հանձնարարել էր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին դադարեցնել Մադրիդի հետ բոլոր գործնական կապերը՝ ի պատասխան Իսպանիայի կառավարության կողմից ռազմական բազաների տրամադրման մերժման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի