Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի կենտրոնական մասում ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցվել։ Միաժամանակ նշվում էր, որ օդաչուի ճակատագրի մասին տեղեկություններն անհայտ են, քանի որ կործանիչը մասնատվել է։

Իրանական Tasnim-ը գրում է, որ չհաստատված տեղեկությունները վկայում են՝  ամերիկացի օդաչուն, հնարավոր է, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից։ Այս մասին են վկայում իրանական մի շարք լրատվամիջոցների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  հայտարարությունները։

Ըստ Tasnim-ի թղթակցի՝ Իրանի արևմուտքում գտնվող Կոհգիլույե և Բոյեր-Ահմադ նահանգներում, որոշ տեղեկությունների հիման վրա, ուրբաթ օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  կողմից ամերիկյան առաջադեմ կործանիչի ոչնչացումից հետո օդաչուն կատապուլտացվել է և վայրէջք կատարել երկրի տարածքում։

Թղթակիցը հավելել է, որ կան նշաններ, որ ամերիկացիները, հավատալով, որ օդաչուն կարող է ողջ լինել, փորձել են նրան դուրս բերել Իրանի սահմաններից։ Այնուամենայնիվ, որոշ աղբյուրներ պնդում են, որ օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից։

Լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։

Իրանի պետական ​​հեռուստատեսության տեղական  հեռուստաալիքը ևս  պնդում է, որ ԱՄՆ կործանիչի օդաչուն կատապուլտացվել է ինքնաթիռից Իրանի հարավ-արևմուտքում։

«Եթե դուք թշնամու օդաչուին կամ օդաչուներին կենդանի բռնեք և հանձնեք ոստիկանությանը, դուք կստանաք թանկարժեք մրցանակ»,- հեռուստաալիքի հաղորդավարը կարդացել է հետևյալ հայտարարությունը։

ԻՀՊԿ-ն ուրբաթ օրը հայտարարել էր, որ երկրորդ F-35 կործանիչը ոչնչացվել է կենտրոնական Իրանի երկնքում ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի նոր առաջադեմ պաշտպանական համակարգի կողմից:

Պենտագոնը չի հաստատել ԻՀՊԿ-ի պնդումները, իսկ անկախ վերլուծաբանները նշել են, որ միջադեպի բեկորները հնարավոր չէ վերջնականապես նույնականացնել։

CNN-ը նշում է, որ կործանիչի բեկորների լուսանկարները, կարծես, ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 ինքնաթիռից են։ Լուսանկարներում երևում է «ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպայում» լոգոյի մի մասը, որը երևում է F-15-ի պոչի վրա և պոչի վերևի մասում կարմիր և սպիտակ գծեր։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի