Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 17:20
Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման վերաբերյալ
11.06.2026 | 17:11
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
11.06.2026 | 16:53
Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից շուտով հրաժարական տալու մասին․ նա մտածում է վարչապետ առաջադրվելու մասին
11.06.2026 | 16:50
ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 107-րդ տեղում է
11.06.2026 | 16:45
Քաղաքացուն որպես գլուխ են վերաբերվում, իսկ այդպես անասուն են հաշվում․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 16:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. հայտարարվել է հետախուզում
11.06.2026 | 16:33
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 16:28
Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին
11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
11.06.2026 | 16:07
Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել
11.06.2026 | 16:00
Կարկտի «բլուրներ», ջրածածկ մեքենաներ․ ինչ վիճակ է Գյումրիում աննախադեպ տեղումներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 15:59
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 15:55
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
11.06.2026 | 15:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի բացման խաղի հաղթողին
Բոլորը

Փաշինյանն ու Պուտինը երեկ ժպիտով ու հումորով թեև փորձում էին թաքցնել հարաբերություններում առկա լարվածությունը, բայց երբեմն դա չէր հաջողվում ու դրսևորվում որոշ ժեստերով։

Օրակարգի ամենակարևոր հարցերից մեկը «Հարավկովկասյան երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն է և երկաթգծերի վերակառուցման վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումները։ Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ զրույցում նշել էր՝ երկաթգծի մի շարք հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։

Երեկ Փաշինյան-Պուտին հանդիպման հրապարակային հատվածում այս հարցի շուրջ քննարկումներից մանրամասներ չհնչեցին, փոխարենը ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր՝ 2025 թվականի դեկտեմբերին հայկական կողմն ամենաբարձր մակարդակով դիմել է երկաթգծի 2 կարճ հատվածների վերականգնման համար, ռուսական կողմը դրական պատասխան է տվել, սակայն Նիկոլ Փաշինյանի հետագա հայտարարությունները փոխել են իրավիճակը։

«Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց և ասաց, որ ռուսական կոնցեսիան խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի զարգացման համար, ռուսական վերահսկողության պատճառով ճանապարհով ոչ ոք չի երթևեկի, և առաջարկեց Ռուսաստանին վաճառել կոնցեսիան Ռուսաստանին և Հայաստանին բարեկամ որևէ երկրի»,-ասել է Օվերչուկը։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Օվերչուկի հայտարարությունից պարզ է դառնում, որ ռուսական կողմը չի պատրաստվում կոնցեսիոն պայմանագիրն ընդհատել։ ՌԴ-ն դրան ուղղված գործողությունները Ռուսաստանի դիրքերը Հայաստանում թուլացնելու համատեքստում է դիտարկում, զգուշացնում հնարավոր հետևանքների մասին։

«Ռուսաստանի նախագահը շատ մանրամասն նշում է, որ հայկական գյուղատնտեսական ապրանքների առյուծի բաժինը ռուսական շուկա է մտնում, թվեր է կոնկրետ նշում, երբ Օվերչուկը իր հարցազրույցի ընթացքում նշում է, որ կարող է Հայաստանի հետ բիզնես մոդելը փոխվի, երբ նշում է գազի գնի մասին։ Սա, բնականաբար, զգուշացում է, որ եթե գնաք այդ քայլին, կլինեն հետևանքներ։ Ու սա իրականում առաջին դեպքն է, երբ Հայաստանի որոշ որոշումներից հետո Ռուսաստանը բավականին լուրջ արձագանք է ցուցաբերում»,- նշում է Գրիգորյանը։

«ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում Օվերչուկը չքողարկված զգուշացում է հնչեցրել․ եթե ռուսական բիզնեսը դուրս մղվի Հայաստանից, ապա Ռուսաստանը կարող է սիմետրիկ քայլեր ձեռնարկել Ռուսաստանում գործող հայկական բիզնեսի նկատմամբ․ «Անցյալ ամառ մենք ուղղակիորեն հարց տվեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ Հայաստանում ռուս ներդրողների գտնվելու հեռանկարների վերաբերյալ։ Մեր ուղիղ հարցին տրվեց ուղիղ պատասխան՝ Հայաստանում ռուսական բիզնեսին ոչինչ չի սպառնում։ Փաստերը, սակայն, հակառակն են վկայում»։

Օվերչուկը հիշեցնում է Հայաստանի էլեկտրական ցանցերի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, պնդում՝ խախտվել են ռուս գործարար Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքները, իսկ այժմ ռուսական պետական ընկերությանն առաջարկ է արվել վաճառել երկաթգծի կոնցեսիան։ Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանի՝ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու հարցը Պուտինը ուղիղ բարձրացրեց Փաշինյանի հետ հանդիպմանը՝ առանց անուններ նշելու։

«Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»,-հանդիպմանն ասաց Վլադիմիր Պուտինը։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց․ «Ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա»։

Փաշինյանն Պուտինի այս հայտարարությունը այսօրվա ճեպազրույցում կապեց չիմացության հետ՝ նշելով, գուցե ենթականերն ամբողջովին չեն տեղեկացրել ՀՀ օրենսդրության սահմանափակումների մասին։

«Կարծում եմ, նրանք չեն ուզում, որպեսզի Մոլդովայի սցենարը չկրկնվի, երբ ընտրություններից մեկ օր առաջ պրոռուսական կուսակցություններից մեկը արգելվեց և չկարողացավ մասնակցել ընտրություններին»,- կարծում է Տիգրան Գրիգորյանը։

Քաղաքագետն ընդգծում է՝ ապրիլի մեկին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպումը փաստում է՝ Ռուսաստանի համար այս փուլում Հայաստանի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունները, լծակների պահպանումն ավելի կարևոր են, քան Հայաստանի անդամակցությունը կամ դե ֆակտո բացակայությունը ՀԱՊԿ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան