Մակրոնը անիրատեսական է համարում Հորմուզի նեղուցի ազատագրման ռազմական գործողությունը

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը, գրում է France 24-ը։

Մակրոնը նշել է, որ պատերազմը չի ապահովում «միջուկային խնդրի երկարատև լուծում»՝ անդրադառնալով Թեհրանի վիճելի միջուկային ծրագրին։ Նա նաև «անիրատեսական» է որակել Հորմուզի նեղուցը «ազատագրելու» ռազմական գործողության մասին խոսակցությունները։

«Որոշ մարդիկ պաշտպանում են Հորմուզի նեղուցը ռազմական գործողության միջոցով, ուժով ազատագրելու գաղափարը՝ դիրքորոշում, որը երբեմն արտահայտում է Միացյալ Նահանգները։ Սա երբեք այն տարբերակը չի եղել, որը մենք աջակցել ենք, քանի որ այն անիրատեսական է», – լրագրողներին ասել է  Մակրոնը։

«Դա կտևի հավերժություն և բոլոր նրանց, ովքեր անցնում են նեղուցով, կենթարկի հեղափոխության պահապանների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների ռիսկերի»,- հավելել է նա։

Անդրադառնալով Թրամփի սպառնալիքներին, թե ԱՄՆ-ն դուրս կգա ՆԱՏՕ-ից՝ Մակրոնն ասում է, որ ԱՄՆ նախագահը խաթարում է դաշինքը՝ կասկածներ սերմանելով ԱՄՆ հանձնառության վերաբերյալ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ  թույլ են տալիս նավերին անցնել Հորմուզի նեղուցով՝ նավթի փոխադրման հիմնական երթուղով, քանի դեռ դրանք «չեն պատկանում ագրեսորին և չեն կապված նրա հետ»։ Newzroom Afrika հեռուստաալիքին տված հարցազրույցում Էսմայիլ Բաղային ասել է, որ նավերին թույլատրվելու է անցնել նեղուցով՝ «մեր իշխանությունների հետ անհրաժեշտ համակարգումից հետո»։

Անդրադառնալով ավելի լայն հակամարտությանը՝ Բաղային ասել է, որ Իրանը չի հանդուրժի «պատերազմի, բանակցությունների, հրադադարի արատավոր շրջան»։ Հունիսին Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմում ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի մի քանի միջուկային և ռազմական օբյեկտների վրա։

«Նրանք ասացին, որ կանգ առնենք, մենք կանգ առանք, և ինը ամիս անց նրանք նորից սկսեցին», – հայտարարել է  Բաղային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի