Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճան ու զբաղեցնում է 106-րդ տեղը։

Մարտի 29-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում էր անցկացրել Բելառուսի հավաքականի հետ ու պարտվել 1։2 հաշվով։ Բելառուսներն առաջադիմել են մեկ տեղով ու 97-րդն են։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի նոր առաջատար է դարձել Ֆրանսիայի հավաքականը, Եվրոպայի չեմպիոն Իսպանիան նահանջել է երկրորդ տեղ, իսկ աշխարհի չեմպիոն Արգենտինան եզրափակում է լավագույն եռյակը։ Լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Բելգիայի և Գերմանիայի հավաքականները։

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Չեռնոգորիան 81-րդ տեղում է, Կիպրոսը 126-րդն է, իսկ Լատվիան 137-րդն է։ Հունիսին Երևանում կայանալիք ընկերական խաղերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի մրցակիցներից Ղազախստանը 110-րդն է, Մոլդովան՝ 159-րդը։