Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը խնդրել է Միացյալ Նահանգներին հրադադարի մասին։ Նա հավելել է՝ ինքը կքննարկի այդ խնդրանքը միայն այն բանից հետո, երբ Իրանը վերաբացի Հորմուզի նեղուցը, նշում է CNN-ը։

Մինչ այդ, նա հավելել է, որ ԱՄՆ-ն «Իրանին ոչնչացնում է» և «վերադարձնում քարե դար»։

«Իրանի նոր ռեժիմի նախագահը, որն իր նախորդներից շատ ավելի պակաս արմատական է և շատ ավելի խելացի, հենց նոր խնդրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին հրադադարի մասին։ Մենք կքննարկենք, երբ Հորմուզի նեղուցը բաց, ազատ և մաքուր լինի»,- նշել է Թրամփը Truth Social-ում գրառման մեջ։

Իրանից հրադադարի խնդրանքի հաստատում չի եղել, և պարզ չէ՝ արդյո՞ք Իրանի նախագահն իշխանության անունից խոսելու լիազորություն ունի։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի բացումը խնդիր չէ Միացյալ Նահանգների համար և նախկինում ենթադրել էր, որ այն կբացվի, երբ պատերազմն ավարտվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի