Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին

Լուրեր

26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
Բոլորը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ իր ազգը կշարունակի աջակցել Մերձավոր Արևելքում Իսրայելի դեմ հանդես եկող ուժերին։ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի ուղերձը, ինչպես նաև Իրանի նոր գերագույն առաջնորդ նշանակվելուց հետո մյուս ուղերձները, պետական ​​հեռուստատեսության եթերում ընթերցել է հաղորդավարը։

«Ես վճռականորեն հայտարարում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետևողական քաղաքականությունը՝ հանգուցյալ իմամի և նահատակ առաջնորդի ուղին շարունակելու հարցում, հիմնված է սիոնիստ-ամերիկյան թշնամու դեմ դիմադրությանը շարունակական աջակցության վրա»,- ասել է Խամենեին լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Ղասեմին ուղղված նամակում։

Խամենեին Միացյալ Նահանգներին և Իսրայելին անվանել է «իսլամական աշխարհի ամենադաժան թշնամիներ»։

«Դուք, որ Լիբանանում այս օրհնյալ դիմադրության առաջնագծում եք եղել, այսօր առաջնորդում եք այս շարժումը կարևոր և պատմական պահին։ Իմաստությամբ, խելքով և քաջությամբ, որը ես գիտեմ՝ ունեք, հուսով եմ, որ դուք կկարողանաք խափանել և ջարդել սիոնիստական ​​թշնամու ծրագրերը և կրկին խաղաղության ու պատվի համը բերել սիրելի լիբանանյան ազգին»,- դիմելով Ղասեմին՝ ասել է Խամենեին։

Գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելուց ավելի քան երեք շաբաթ անց Խամենեին դեռևս հանրությանը չի ներկայացել։ Իրավիճակին ծանոթ աղբյուրն այս ամսվա սկզբին CNN-ին հայտնել էր, որ նա վիրավորվել է փետրվարի 28-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ, որի հետևանքով զոհվել են նրա հայրը՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, և Իրանի բարձրաստիճան զինվորական հրամանատարները։ Աղբյուրը հայտնել է, որ նա ստացել է ոտքի կոտրվածք, ձախ աչքի վնասվածք և դեմքի աննշան վերքեր։ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները կարծում են, որ նա շարունակում է թաքնվել։

Իսրայելական բանակը չորեքշաբթի հայտարարել է, որ մեկ օր առաջ Բեյրութի վրա հասցված հարվածի հետևանքով սպանվել է «Հըզբոլլահ»-ի ավագ հրամանատար Հաջ Յուսեֆ Իսմայիլ Հաշեմը, որը ղեկավարում էր խմբավորման «Հարավային ճակատ» ստորաբաժանումը:

Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Ադրային X-ում նշել է, որ Հաշեմը «Հըզբոլլահի կենտրոնական դեմք» է՝ ավելի քան 40 տարվա փորձով, որը «ղեկավարել և առաջ է մղել հազարավոր ահաբեկչական հարձակումների ծրագրեր» իսրայելցի քաղաքացիների և զինվորների դեմ: Զինվորականները հայտարարել են, որ նրա սպանությունը «զգալի հարված է Հըզբոլլահի ահաբեկչական գործողություններ իրականացնելու կարողությանը»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի