Փորձում են ձևավորել վախի մթնոլորտ. «Միասնության թևեր»-ն ահազանգում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Փորձում են ձևավորել վախի մթնոլորտ, սակայն մենք այստեղ ենք ասելու, որ դա նրանց մոտ չի ստացվելու»,- այս մասին հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լևոն Չուկակլյանը։ Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում ընտրական գործընթացների խոչընդոտման, անարդար մրցակցային պայմաններ են ստեղծվել.

«Օրեր առաջ Արմավիրի մեր գրասենյակում տեղի ունեցավ կամավորների հետ ճանաչողական հանդիպում։ Նշված երիտասարդները կամավորագրվել էին, որպեսզի, ըստ հայտարարության, միանան մեզ, գործունեություն ծավալեն և իրականացնեն կամավորական աշխատանքներ։ Մենք հանդիպման հետ կապված հրապարակեցինք լուսանկարներ, իսկ լուսանկարների հրապարակումից հետո տեղի ունեցավ այն, ինչը կոչվում է ժողովրդավարության հիմքերը խարխլել։ Նրանց լուսանկարները տարածքային կառավարման և տեղական մարմինների միջոցով ուղարկվեց նրանց ուսման վայրեր, ծնողների աշխատանքի վայրեր և բարեկամների, ընտանիք մտնելով, բարեկամների միջոցով, ընտանիքի անդամների միջոցով ճնշումների արդյունքում նրանց փորձում են վախեցնել, որպեսզի այլևս անձնավորված որևէ կապ չունենան մեզ հետ, ովքեր որ նախաձեռնել են «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գործունեությունը հենց Արմավիրի մարզում և, իհարկե, չմասնակցեն մեր նախաձեռնություններին և քաղաքական գործընթացներին»,- իր խոսքում նշեց Չուկակլյանը։

Նրա համոզմամբ՝ այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանությունը վախեցած է.
«Վախի մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում հաղթահարված է, և անգամ սպառնալիքների և տարատեսակ գործողությունների արդյունքում նրանք չեն հասնելու իրենց ուզածին»։