Ջենարո Գատուզո․ Այսօր ամեն բան արդար էր, սա ֆուտբոլ է

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին հետխաղային 11-մետրանոցներով պարտվելուց ու առանց ԱԱ-2026-ի ուղեգիր մնալուց հետո հայտնել է իր կարծիքը։

«Այս տղաներն արժանի չէին այս ամենին՝ չնայած բոլոր ջանքերին, խաղի հանդեպ սիրուն և նպատակասլացությանը։ Մենք երեք հնարավորություն ունեինք, իսկ նրանց եզրային փոխանցումների մեծ մասը հազիվ էր հասնում մեր դարպասին։

Շարունակում եմ հպարտանալ իմ տղաներով։ Եթե այսօր ինձ հարվածեն դաշույնով, ոչինչ չի փոխվի, քանի որ իմ ամբողջ արյունը չորացել է։ Սա կարևոր էր իտալական ֆուտբոլային շարժման համար, և շատ ծանր է նման պարտություն կրելը։

Ես չեմ ցանկանում խոսել մրցավարի կամ նմանատիպ բաների մասին, բայց այսօր ամեն բան արդար էր, սա ֆուտբոլ է։ Ես ֆուտբոլում եմ երկար տարիներ, տոնել եմ հաղթանակներ և կրել պարտություններ, ինչպես այսօր, բայց դժվար է համակերպվել դրա հետ։ Եվ հիմա մենք կրկին խոսում ենք աշխարհի առաջնությանը չմասնակցելու մասին։ Ես անձամբ ներողություն եմ խնդրում, որ չկարողացա մասնակցել, բայց այս տղաները իրենց ամբողջ ուժը տվեցին»,- Գատուզոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Աշխարհի քառակի չեմպիոնը նախորդ անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 2014 թվականին՝ խմբային փուլում գրավելով երրորդ տեղը։ ԱԱ-2018-ում ու ԱԱ-2022-ում իտալացիներին չէր հաջողվել նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր։