Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցի բացման հետ կապված հանդիպում կհյուրընկալի

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Մեծ Բրիտանիան այս շաբաթ կհյուրընկալի շուրջ 35 երկրների հանդիպում՝ քննարկելու Հորմուզի նեղուցի վերաբացման ուղիները, որը Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով կաթվածահար է եղել, հայտարարել է թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։

«Հանդիպման ժամանակ կգնահատվեն բոլոր հնարավոր դիվանագիտական ​​և քաղաքական միջոցառումները, որոնք կարող ենք ձեռնարկել նավարկության ազատությունը վերականգնելու, արգելափակված նավերի և ծովագնացների անվտանգությունը երաշխավորելու և կենսականորեն կարևոր ապրանքների տեղաշարժը վերսկսելու համար»,- լրագրողներին ասել է Սթարմերը։

Մամուլի ասուլիսից կարճ ժամանակ առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հարցը՝ դաշինքի կողմից պատերազմին չներգրավվելու վերաբերյալ բազմաթիվ քննադատություններից հետո։ Թրամփը նաև բազմիցս առանձնացրել է Մեծ Բրիտանիան և Սթարմերին։

Հարցին՝ արդյո՞ք նա ավելի սերտ կապեր է հաստատում Եվրոպայի հետ, քանի որ Թրամփի հետ իր հարաբերությունները վատթարանում են, Սթարմերը պատասխանել է, որ չի ընտրում մայրցամաքի և ԱՄՆ-ի միջև։

«Կարծում եմ՝ մեր շահերից է բխում ամուր հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։ Կարծում եմ, որ երբ խոսքը վերաբերում է պաշտպանությանն ու անվտանգությանը, էներգետիկ արտանետումներին և տնտեսությանը, մեզ անհրաժեշտ է ավելի ամուր հարաբերություններ Եվրոպայի հետ»,- ասել է նա։

Սթարմերը նաև նշել է, որ մայրցամաքի հետ ավելի ամուր համագործակցությունը կօգնի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին։ Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ իր վրա մեծ ճնշում է գործադրվել՝ փոխելու դիրքորոշումը [Իրանի] պատերազմին միանալու վերաբերյալ, բայց ինքը չի պատրաստվում փոխել դիրքորոշումը։

«Անկախ ճնշումից, անկախ աղմուկից՝ ես Մեծ Բրիտանիայի վարչապետն եմ, և ես պետք է գործեմ մեր ազգային շահերից ելնելով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Թրամփը երեկ Truth Social-ում իր դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ կապված գրել է. «Դուք պետք է սկսեք սովորել՝ ինչպես պայքարել ինքներդ ձեզ համար, ԱՄՆ-ն այլևս այնտեղ չի լինի ձեզ օգնելու համար»։

Թրամփը  Telegraph-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ն անվանել էր «թղթե վագր» և հայտարարել, որ ԱՄՆ անդամակցությունը կարող է վերանայվել Իրանի հետ պատերազմից հետո։ Հարցազրույցում Թրամփը նաև քննադատել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի կողմից պատերազմին միանալուց հրաժարվելու համար և կասկածի տակ դրել երկրի ռազմածովային կարողությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի