Ռուբիոն կրկին հայտարարել է՝ ԱՄՆ-ը կվերանայի ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իրանում հակամարտության ավարտից հետո Միացյալ Նահանգները մտադիր է լրջորեն վերանայել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները և, հնարավոր է, վերանայել դաշինքի նկատմամբ իր դիրքորոշումը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, գրում է Current time-ը։

Նա նշել է, որ միշտ եղել է ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի անդամակցության կողմնակից՝ հավելելով, որ Դաշինքը փոխշահավետ է անդամ երկրների համար։ Այնուամենայնիվ, ըստ պետքարտուղարի, Իրանում գործողությունը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն դառնում է «միակողմանի երթևեկությամբ փողոց». Միացյալ Նահանգները շարունակում է պաշտպանել Եվրոպան, բայց եվրոպացի դաշնակիցները հրաժարվում են օգնել ԱՄՆ-ին։

«Մենք նույնիսկ նրանց օգնության կարիքը չունենք. մենք նրանցից չենք խնդրում հարվածել Իրանին։ Բայց նրանք հրաժարվում են թույլ տալ մեզ օգտագործել իրենց բազաները։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք ՆԱՏՕ-ում։ Պետք է հարց տալ. ինչո՞ւ ենք մենք միլիարդավոր դոլարներ ծախսում»,- ասել է նա։

Իսպանիան պաշտոնապես արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր ավիաբազաները Իրանի դեմ պատերազմի համար: Իտալիան էլ վերջերս մերժել է ամերիկյան ռմբակոծիչների վայրէջքի թույլտվությունը Սիգոնելլայում: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ պետությունների մեծ մասը հեռացել է Իրանի դեմ գործողությունից՝ նշելով, որ դա ՆԱՏՕ-ի գործողություն չէ: Նրանք ընդգծում են Իրանի նկատմամբ իրենց ընդհանուր տեսակետը՝ որպես դաժան ավտորիտար ռեժիմ և սպառնալիք Իսրայելի համար, բայց նշում են, որ երկրի դեմ գործողությունն իրականացվում է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատման կամ խորհրդակցության:

«Ցավոք, կասկած չկա, որ այս հակամարտության ավարտից հետո մենք պետք է վերանայենք հարաբերությունները և վերագնահատենք ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար»,- ասել է Ռուբիոն։

Նա հավելել է, որ ցանկացած որոշում կկայացնի ԱՄՆ նախագահը։ Պետքարտուղարը շեշտել է՝ քիչ հավանական է, որ Միացյալ Նահանգներից շարունակեն ակնկալել պաշտպանել Եվրոպային՝ միաժամանակ մերժելով դիմումները։ Ռուբիոն ասել է, որ անհրաժեշտ է «մանրամասն ուսումնասիրել» ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բոլոր ասպեկտները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ին՝ նշելով, որ դրա անդամ երկրները հրաժարվել են օգնել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողության մեջ։ Նա ՆԱՏՕ-ն անվանել է «թղթե վագր»՝ նշելով, որ կարծում է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույն կերպ է դիտարկում դաշինքը և «վախենում» է միայն Միացյալ Նահանգներից, այլ ոչ թե ՆԱՏՕ-ից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի