ԱՄՆ-ը վերանայելու է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Իրանի հետ պատերազմից հետո. Ռուբիո

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագիծը Իրանի դեմ պատերազմին չաջակցելու հարցում «շատ հիասթափեցնող» էր, և Վաշինգտոնը կվերանայի դաշինքի հետ հարաբերությունները ռազմական գործողության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Meduza-ն։

Հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի երկրները դավաճանել են Միացյալ Նահանգներին «այս վճռորոշ պահին», Ռուբիոն պատասխանել է․ «Կարծում եմ՝ սա շատ հիասթափեցնող էր։ Եվ կրկին, նախագահը և մեր երկիրը ստիպված կլինեն վերանայել այս ամենը գործողության ավարտից հետո։ ՆԱՏՕ-ի կողմից Միացյալ Նահանգներին օգուտ բերող պատճառներից մեկը տարբեր սցենարների համար բազաներին հասանելիությունն է»։

Նա հիշեցրել է, որ «անհրաժեշտության պահին», երբ Միացյալ Նահանգները որոշեց, որ ազգային անվտանգությանը և իր շահերին լուրջ սպառնալիք կա, Վաշինգտոնը բախվեց ՆԱՏՕ-ի անդամների, մասնավորապես, Իսպանիայի կողմից բազաների օգտագործման արգելքին։

«Եվ կան այլ երկրներ, որոնք նույնն են արել։ Այդ ժամանակ հարց է առաջանում՝ ո՞րն է Միացյալ Նահանգների շահը։ Ես միշտ աջակցել եմ ՆԱՏՕ-ին, և այդ աջակցության պատճառներից մեկն այն է, որ բազաներին հասանելիությունը մեզ լծակներ և ճկունություն է տալիս ամբողջ աշխարհում ռազմական գործողություններում: Բայց եթե ՆԱՏՕ-ն միայն նրա համար է, որ  մենք պաշտպանում ենք Եվրոպան հարձակման դեպքում, մինչդեռ մեզ մերժում են բազաներին հասանելիություն ունենալ, երբ դրանք մեզ անհրաժեշտ են, դա այնքան էլ լավ համաձայնագիր չէ: Այս ձևաչափում դժվար է մնալ ներգրավված և ասել, որ դա օգուտ է բերում Միացյալ Նահանգներին: Այսպիսով, այս ամենը պետք է վերանայվի: Այս ամենը պետք է վերանայվի»,- ասել է  նա:

Մարտի սկզբին Իսպանիան հրաժարվեց թույլ տալ ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները Իրանի դեմ հարվածների համար։ Թրամփը պատասխանեց՝ սպառնալով խզել առևտրային հարաբերությունները Մադրիդի հետ։ Դրանից հետո Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով դիվանագիտական ​​կարգավորման հակամարտությունների և դեմ արտահայտվելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի