Չինաստանն ու Պակիստանը Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու իրենց ծրագիրն են առաջարկել

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Չինաստանն ու Պակիստանը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համատեղ հինգ կետանոց ծրագիր են առաջարկել։ Meduza-ի հաղորդմամբ՝ այն հրապարակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում՝ մարտի 31-ին Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարի միջև կայացած հանդիպումից հետո։

Չինաստանի և Պակիստանի առաջարկը նախատեսում է՝

  • Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում,
  • Խաղաղության բանակցությունների շուտափույթ մեկնարկ,
  • Ոչ ռազմական օբյեկտների անվտանգություն, մասնավորապես, էներգետիկ ենթակառուցվածքների և ատոմակայանների վրա հարձակումների դադարեցում,
  • Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության վերականգնում,
  • Կայուն խաղաղություն՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակների և սկզբունքների վրա։

Axios-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք աջակցում է նոր նախաձեռնությանը։ Աղբյուրի համաձայն՝ Չինաստանն «օգտակար դեր է խաղում» Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ջանքերում։ Axios-ը նաև նշում է, որ Պակիստանը դժվար թե նման նախաձեռնություն առաջարկեր Չինաստանի հետ համատեղ, եթե ԱՄՆ-ն դեմ լիներ։

The Wall Street Journal-ն էլ գրում է, որ այս ծրագիրը նման է երեք տարի առաջ Պեկինի կողմից ներկայացված Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 12 կետանոց ծրագրին։ Նմանությունների շարքում նշվում է հետևյալը. ոչ մի ծրագիր հակամարտությունը պատերազմ չի անվանում և չի հիշատակում ԱՄՆ-ն. երկու ծրագրերն էլ կոչ են անում հարգել տարածքային ամբողջականությունը և ոչ մեկը չի հրապարակվել Սի Ցզինպինի անունից։ WSJ-ն սա համարում է նշան, որ Չինաստանի առաջնորդը պատրաստ չէ իր անձնական քաղաքական կապիտալը ներդնել արդյունքի համար։

ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները լարված են մնում մեկ տարի առաջ Սպիտակ տուն Թրամփի վերադարձից ի վեր՝ հիմնականում Թրամփի «մաքսատուրքերի պատերազմի» պատճառով, որի ընթացքում նա բազմիցս բարձրացրել է Պեկինի համար տուրքերը: Ավելին, Չինաստանը համարվում է Իրանի ամենակարևոր դաշնակիցներից մեկը։

Թրամփը ծրագրել էր մարտի 31-ից ապրիլի 2-ն այցելել Չինաստան՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ: Մարտի կեսերին, սակայն, նա հայտարարեց, որ խնդրել է շուրջ մեկ ամսով հետաձգել այցելությունը՝ Իրանի պատերազմի պատճառով: Թրամփի այցը Չինաստան այժմ նախատեսված է մայիսին:

ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները պատերազմի ավարտի վերաբերյալ տարբերվում են։ Մարտի վերջին, ըստ The New York Times-ի, ԱՄՆ-ն Իրանին է ներկայացրել պատերազմը դադարեցնելու իր 15 կետանոց ծրագիրը, որը կոչ է անում Թեհրանին ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, դադարեցնել տարածաշրջանում իր միջնորդ խմբավորումներին աջակցությունը և սահմանափակել բալիստիկ հրթիռների քանակն ու հեռահարությունը։

Իրանը, իր հերթին, պահանջում է չհարձակման երաշխիքներ, հարվածների հետևանքով հասցված վնասի փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի