Քոչարյանից ներողություն կխնդրեմ, եթե իր պնդած սցենարով Փաշինյանը հեռացվի․ այլընտրանքը ընդդիմադիր միասնական բևեռն է․ Սամվել Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը համոզված է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը սպասվող ընտրություններին ոչ միայն չի օգնում իշխանափոխությանը, այլև ուղիղ կերպով նպաստում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Ըստ նրա՝ գլխավոր հարցը ոչ թե Քոչարյանի անձն է, այլ իշխանությունից Փաշինյանին հեռացնելու արդյունավետ ռազմավարությունը, որը պահանջում է ընդդիմության համախմբում։

Factor TV-ի հետ զրույցում Սամվել Ֆարմանյանը նշել է, որ քաղաքական դաշտում ընթացող բանավեճի առանցքը մեկ հարցի շուրջ է՝ ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։

«Ի սկզբանե ես կցանկանայի, որ հեռուստադիտողները չսխալվեին ամենակարևոր հարցում։ Ծավալվող բանավեճը Ռոբերտ Քոչարյանի ո՛չ անձի, ո՛չ կարողությունների, և ո՛չ էլ անցյալի գնահատականի մասին է։ Ծավալվող բանավեճի միակ առարկան հետևյալն է՝ ինչպե՞ս իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Այս հարցը այսօր, ով ինչ ուզում է ասի, հետաքրքրում, տանջում է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությանը», – ընդգծել է Ֆարմանյանը։

Ըստ Ֆարմանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը ստեղծում է մի իրավիճակ, որտեղ ընտրողները քվեարկում են ոչ թե «կողմ», այլ «դեմ» սկզբունքով, ինչը ձեռնտու է գործող իշխանությանը։

«Մարդիկ քվեարկում են երկու մոտիվացիայից ելնելով։ Առաջին մոտիվացիան այն է, երբ դուք հավանում եք որևէ քաղաքական գործչի և քվեարկում եք այդ քաղաքական գործչի օգտին։ Բայց կա նաև երկրորդ մոտիվացիան, երբ որ դուք, ես, բոլորս չենք ցանկանում որևէ մեկին և, մեր ժողովրդական լեզվով ասած, «ինադու» գնում ընտրում ենք մեկ ուրիշին, որ այդ մարդը չլինի»,- բացատրում է նա։

Ֆարմանյանի խոսքով, հենց այս տրամաբանությամբ է Քոչարյանի առաջադրումը դառնում քարոզչական նվեր Փաշինյանի համար։ Նա հիշեցնում է 2018-ի հեղափոխությունը և 2021-ի ընտրությունները, երբ մարդիկ քվեարկեցին ոչ այնքան Փաշինյանի օգտին, որքան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ։

«Նախ՝ իր անձով քարոզչական նվեր է մատուցում Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը ունի բացասական վերաբերմունք։ Մենք չենք գնահատում՝ դա ազնիվ է, անազնիվ է, ճիշտ է, սխալ է», – նշում է նա։

Քաղաքական գործիչը պնդում է, որ Հայաստանի ճակատագրական իրավիճակը պահանջում է անձնական և կուսակցական ամբիցիաները երկրորդ պլան մղել։ Նրա խորին համոզմամբ՝ իշխանափոխության միակ բանաձևը ընդդիմության համախմբումն է՝ մեկ միասնական ճակատով և ցուցակով։

«Միասնական ընդդիմություն, մեկ ցուցակով մասնակցություն, դա նշանակում է Նիկոլ Փաշինյանի հեռացում դեռ մինչև ընտրությունները։ Եթե ընդդիմությունը ընտրություններին չի գնում մասնակցելու մեկ միասնական ճակատ կազմած, որ ժողովրդին տա ուղերձ՝ ժողովուրդ ջան, սև ու սպիտակ է, կա՛մ ընտրում եք ընդդիմությանը, կա՛մ ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, որի պարագայում Նիկոլ Փաշինյանը վերարտադրության զրոյական շանս է ունենալու, ապա, ցավոք սրտի, այսօրվա գետնի վրա առկա իրողությունները մեզ հուշում են Նիկոլ Փաշինյանի հերթական անգամ վերընտրությունը»,- զգուշացնում է Ֆարմանյանը։

Նա նաև կանխատեսում է, որ եթե ընդդիմությունը մասնատված մասնակցի ընտրություններին, Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը կարող է չհաղթահարել 8%-ի շեմը՝ փոշիացնելով ընդդիմադիր ձայները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան