«Մոբայլ սենթրը» դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն

Լուրեր

10.05.2024 | 01:47
Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին. ԻՔՄ-ի հաշվարկը
10.05.2024 | 01:44
«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն անցավ մրցույթի եզրափակիչ փուլ
09.05.2024 | 23:30
Գերմանիայի և Թուրքիայի միջև ջերմ հարաբերություններն արդյոք կհանգեցնեն Անկարային Eurofighters կործանիչների վաճառքի թույլտվության. անդրադարձ
09.05.2024 | 23:15
Իսրայելի ԱԳ նախարարը ծաղրել է Էրդողանին՝ առևտրային արգելքի որոշ սահմափակումներ վերացնելու համար
09.05.2024 | 23:14
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը գրանցել է տպավորիչ արդյունքներ
09.05.2024 | 23:09
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8 համարի ներքո
09.05.2024 | 23:00
Ինչպես բեռնատարը ոստիկանների ներկայությամբ հասավ հրապարակ. ականատեսը պատմում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 22:59
Սենեգալում ինքնաթիռը վթարվել է թռիչքի պահին
09.05.2024 | 22:46
Հ.15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
09.05.2024 | 22:44
Թուրքիան ԱՄՆ-ի հետ հեղուկ բնական գազի գնման երկարաժամկետ էներգետիկ համաձայնագիր է կնքել
09.05.2024 | 22:30
ԱՄՆ Պետդեպն արձագանքել է Թուրքիայի կողմից բյուզանդական եկեղեցին մզկիթի վերածելուն
09.05.2024 | 22:09
Կամազի վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 22:07
Բեռնատարը ցուցարարների ուղղությամբ վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. վարորդը ձերբակալվել է
09.05.2024 | 22:00
Կալանավորված ռուս լրագրողների թիվը հասել է ռեկորդային մակարդակի. ՄԱԿ
09.05.2024 | 21:50
Կամազը հատուկ քշել են ժողովրդի վրա և վառելանյութը թափել հրապարակում, ոստիկանություն, զբաղվեք. սրբազան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերաարտահանումը շարունակում է լինել Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը։ Սա առավել ակնհայտ երևում է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից, որն այսօր հրապարակել է ՊԵԿ-ը։

«Մոբայլ սենթր արթ» ընկերությունը (ապրանքանիշը՝ Mobile Centre), որ զբաղվում է տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով, այս տարվա առաջին 3 ամիսների տվյալներով դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն՝ առաջ անցնելով նույնիսկ հանքարդյունաբերության հսկա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և իր ոլորտի մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիա» ընկերություններից։ «Մոբայլ սենթր արթը» նախորդ տարվա հուվար-մարտի համեմատ 3․7 անգամ ավելացրել է բյուջե հարկային մուտքերը՝ վճարելով 19․9 մլրդ դրամ։

Ուշագրավ է, որ նույն գործունեությամբ զբաղվող «Փրիթի-Ուեյ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը` «Վեստա») նման հաջողություն չի գրանցել․ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարվա հունվար-մարտին նրա հարկային մուտքերի փոփոխությունն աննշան է՝ 0․1 մլրդ դրամ՝ ընդհանուր կազմելով 8․8 մլրդ դրամ։
Նշենք, որ «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների շարքում զբաղեցնում էր 7-րդ տեղը, իսկ ամբողջ 2023 թվականի տվյալներով՝ 4-րդ տեղը։

1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում մյուս խաղացողների ցուցանիշների փոփոխությունն էական չէ․ «Գազպրոմ Արմենիան» վճարել է մոտ 18․2 մլրդ դրամ հարկ, ԶՊՄԿ-ն՝ 15․6 մլրդ դրամ, «Գրանդ Տոբակոն»՝ 13․2 մլրդ դրամ, «Սի Փի Էս Էներջի Գրուպը»՝ 4․8 մլրդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 4․7 մլրդ դրամ, «Վիվա Արմենիան»՝ 4․6 մլրդ դրամ, «Սիթի» ընկերությունը՝ 4․3 մլրդ դրամ, իսկ տասնյակը եզրափակում է «Վայլդբերրիզը»՝ 4․2 մլրդ դրամ։