Ի՞նչ ցույց տվեց ՀԱՊԿ նիստը Աստանայում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակարեպության՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացը նոր երանգներ է ի հայտ բերում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ և մատնանշում հին խնդիրները, որոնք Երևանն ունի իր դաշնակից երկրների հետ:

Ի՞նչ է տեղի ունենում

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը ծառացել է, ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի՝ այդ պաշտոնից ետ կանչման հետ: Խաչատուրովին Հայաստանում մեղադրանք է առաջադրված 2008 թվականի Մարտի 1-ի գործով:

Համաձայն 2015 թվականին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարները նշանակվում են ռոտացիոն սկզբունքով, ըստ այբբենական կարգի: Կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի (Ռուսաստան) լիազորությունների դադարեցումից հետո, ըստ այբբենական կարգի, ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը 2017 թվականին երեք տարի ժամկետով բաժին էր հասել Հայաստանին: Ենթադրվում էր, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լիներ Բելառուսի ներկայացուցիչը: Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերը, սակայն, չի նախատեսել մի իրավիճակ, երբ որևէ գլխավոր քարտուղարի լիազորությունները կարող են ավարտվել ժամանակից շուտ, և չունի համապատասխան կարգավորումներ՝ նման դեպքերում պաշտոնի փոխանցման վերաբերյալ: Հայկական կողմը  պնդում է, որ քանի որ գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարի ժամկետով պատկանում է Հայաստանին, ապա Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը, քանի որ, այսպես ասած, հայկական մանդատի ժամկետը չի լրացել: Այլ տեսակետ ունի, օրինակ, Բելառուսը, որի համոզմամբ, Հայաստանի ներկայացուցչի լիազորություններն այսպիսով ավարտված են, և հերթը, ըստ այբբենական կարգի, հենց իրենցն է:

Համառ բանակցություններ Աստանայում

Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարեցին, որ Երևանը չի փոխելու արտաքին քաղաքական եվրասիական գիծը, սակայն ավելի արդյունավետ է ներկայացնելու հայկական շահերը այդ կառույցներում՝ ՀԱՊԿ-ում և Եվրասիական տնտեսական միությունում:

Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ, ցույց տվեց, որ Հայաստանը դրսևորում է բավական կամք և համառություն՝ այդ կառույցում իր շահերը պաշտպանելու համար: Ըստ ռուսական Коммерсант-ի հավաստի աղբյուրների, Աստանայում տեղի ունեցած նիստի գլխավոր թեման եղել է հենց ՀԱՊԿ ղեկավարի նշանակման հարցը, և Բելառուսի թեկնածու Ալեքսանդր Զասը դիտարկվել է որպես հավանական թեկնածու: Հայաստանը, փաստորեն, Աստանայում տեղի ունեցած քննարկմանը կարողացել է թույլ չտալ Զասի նշանակումը, որը, ի դեպ, հանդիսանում է Բաքվի ռազմական ուսումնարանի սան:

Ընդհանրապես, ինչ վերաբերում է Աստանայի քննարկումներին, պետք է նշել, որ սա, թերևս, եզակի դեպք է, որ եվրասիական որևէ կառույցում ընթանում են համառ ու սկզբունքային բանակցություններ, ընդ որում՝ առանց նախապես կանխատեսելի ելքի: Այս նախադեպը կարևոր է եվրասիական ինտեգրացիոն կառույցների համար ընդհանրապես, քանի որ ավանդաբար և ՀԱՊԿ-ում, և ԵԱՏՄ-ում մշտապես գերիշխող են լինում Ռուսաստանի, այն է՝ ամենաուժեղի շահերը: Հայաստանը իր օրինակով ցույց է տալիս, որ լինելով ՀԱՊԿ-ի ամենափոքր երկիրը, կարելի է լինել սկզբունքային ու առաջ տանել սեփական տեսակետները:

Աստանայում որոշում է կայացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ քննարկումները շարունակել դեկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում:

Հայաստանի դաշնակիցնե՞րը

Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին կարող էր մասնակցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրան, ըստ նույն Коммерсант-ի, նման առաջարկ արել էր ընդունող կողմի առաջնորդը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ գաղափարին հավանություն էր տվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ այս աղբյուրի, Հայաստանը մերժել է Նազարբաևի այս նախաձեռնությունը և թույլ չի տվել հակամարտող երկրի ղեկավարի մասնակցությունը այն պաշտպանական կառույցի նիստին, որի անդամ է հանդիսանում ինքը:

Ընդհանրապես, ՀԱՊԿ անդամ որոշ երկրների վերաբերմունքը ՀՀ անվտանգությանը մտահոգությունների տեղիք է տալիս: Կառույցի անդամ Ղազախստանն ու Բելառուսը մշտապես աչքի են ընկնում ադրբեջանամետ դիրքորոշումներով և Հայաստանի համար զգայուն հարցերում, մեղմ ասած, աննրբանկատ վերաբերմունքով, ինչը երևացել էր նույնիսկ Ապրիլյան պատերազմի օրերին:

Աստանայում տեղի ունեցած վերջին նիստը ևս ցուցադրեց այդ «աննրբանկատությունը»՝ կապված և Ալիևին հրավիրելու ցանկության, և Բելառուսի թեկնածուի առաջադրման հետ:

Ոչ պակաս «աննրբանկատ» էր նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից իր երկրում Ադրբեջանի դեսպանին Աստանայի նիստից մանրամասներ պատմելը և այն հայտարարությունը, թե ինքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երեք թեկնածու ունի:  Սրան արձաքանքել էր ՀՀ ԱԳՆ-ն, հայտնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակ, որը վերաբերում է անդամ վեց պետություններին։ «Բնականաբար, այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա։ Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու։ Այս իրադրությունը, իրապես, կոռեկտ չէ»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Եվ իրոք, ՀԱՊԿ-ում բացի գլխավոր քարտուղարի հարցը քննարկելուց, անհրաժեշտ է նախևառաջ քննարկել կառույցի անդամ երկրների միջև հարաբերությունների ցավոտ հարցերը:

 

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»