Երկրորդ կաթվածը՝ բանտում․ չի կարող շարժվել, բայց մնում է կալանքի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
13.05.2026 | 16:10
Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ
13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
13.05.2026 | 15:40
Օգնյեն Չանչարևիչն ուշագրավ դրվագ է վերհիշել Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղից
13.05.2026 | 15:30
Skolkovo-ի 70-ից ավելի գործարարներ Երևանում են․ Big Projects-ը բիզնես կրթությունը բերում է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 15:19
Դասաժամերը կրճատել են՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու համար․ ԿԳՄՍՆ-ն քննություն կանցկացնի
13.05.2026 | 15:10
Փաշինյանը՝ ֆորպոստ չլինելու մասին // ՀԱԷԿ-ի ներդրումային ծրագիրը հաստատվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կալանավոր Սուրեն Մուրադյանը ձախ ձեռքն ու ոտքն արդեն 10 օր է՝ չի կարողանում շարժել։ Ուղեղի երկրորդ կաթվածն է ստացել, այս անգամ ամբողջովին թուլացել է նրա ձախ կողմը:

«Ճնշումս բարձրացավ միանգամից։ Խցի տղերքը չափեցին՝ 180/150 էր, թե ինչքան էր։ Ու էլ չեմ հիշում ոչ մի բան։ Ընկել եմ հենց խցի մեջ։ Բժիշկը եկել է։ Տղերքն ասեցին՝ մոտ մի ժամ ուշագնաց վիճակ էր մոտդ, ձեռքերդ թուլացած։ Խցակիցս ասեց՝ հանգիստ պառկած էիր, ֆիլմ էինք դիտում, առանց որևէ բանի, ասում է՝ տեսա ուղղակի ոտքդ ընկավ մահճակալից, ոնց որ դուրս ընկավ էլի, առանց որևէ բան։ Ասում է՝ միանգամից տեսա, որ չկա մարդը»,- պատմում է Մուրադյանը։

42-ամյա կալանավորը տարիներ առաջ ստացած ուղեղի աջակողմյա կաթվածի  հետևանքով արդեն իսկ տեղաշարժման խնդիրներ ուներ։ Ավելի վաղ անդրադարձել էինք նրա խնդիրներին՝ ցույց տալով, որ չի կարողանում ինքնուրույն քայլել, ուտել և տեղաշարժվել ՔԿՀ-ում։ Factor TV-ի տեղեկություններով՝ առողջական խնդրի վերջին սրումից հետո կալանավորին հաջորդ օրը տեղափոխել են հիվանդանոց, սակայն ոչ մի հետազոտություն չեն կատարել և հետ ուղարկել բանտ։ Հաջորդ օրը հիմնարկի մասնաշենքի բժիշկն անձամբ է շտապ օգնություն կանչել և Մուրադյանի հետ կրկին գնացել հիվանդանոց, պահանջել՝ տեղում համակարգչային տոմոգրաֆիա իրականացնել։ Այս անգամ հետազոտել են և պարզել, որ ուղեղում մի քանի օր է՝ օջախ կա, ինչից հետո միայն հոսպիտալացրել են։

«Տեղաշարժվել չեմ կարողանում ընդհանրապես։ Սայլակով գնում եմ զուգարան, այնտեղ օգնում են, էլի հետ եմ գալիս պառկում։ Ուրիշ ոչ մի բան։ Ոտքի վրա չեմ կարողանում կանգնեմ, քանի որ համեմատած, դե աջ կողմս էլ էր ինսուլտ տարած, աջիս վրա էլի կանգնում եմ, բայց ձախս ընդհանրապես չեմ զգում»։

Մուրադյանն «Արմավիր» ՔԿՀ-ում կալանքի տակ է արդեն շուրջ 2 տարի։ Ասում է՝ առաջին իսկ օրից ունեցել է առողջական լուրջ խնդիրներ, դրանց մասին մի քանի անգամ արձանագրել է նաև ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը։

«Մեկ կողմն արդեն իսկ չէր աշխատում, որովհետև կաթվածի հետևանքով թուլացած էր, և խցակիցներն էին նրան օգնում տարրական կարիքները հոգալու, իրեն խնամելու և տարբեր այլ հարցերում»,- նշում է խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։

Դեռևս անցած տարվա մայիսին Մուրադյանի խնդրանքով այցելել էինք ՔԿՀ և արձանագրել խնդիրները։ Երկու ամիս անց նշանակվել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք կալանքը համատեղելի է հիվանդության հետ։ Փորձաքննությունը կատարվել էր որոշումից ավելի քան մեկ ամիս անց՝ սեպտեմբերի սկզբին, իսկ պատասխանը ստացվել միայն նոյեմբերի կեսին՝ Factor TV-ի գրավոր հարցումից, բազմաթիվ ահազանգերից, գերատեսչություններ զանգերից և հարցերից հետո։ Հանձնաժողովը որոշել էր, որ Սուրեն Մուրադյանի հիվանդությունը կալանքի հետ համատեղելի է և կարող է շարունակել մնալ անազատության մեջ։

«Ցանկը տալիս է, որ անհամատեղելի է իշեմիկ տիպի ինսուլտով կրել կալանքը՝ փակ պայմաններում, առանց խնամքի, առանց որևէ վերականգնողական բուժումների։ Բայց Դատախազությունը չի ընդունում, ինչի։ Ու գիտեմ, որ հիմնարկի բժիշկներն էլ են զարմացել, ասում են՝ ո՞նց են մերժել։ Մերժել են, դե իրենք պահեն, ո՞նց են պահելու այս մարդուն»,- պատմում է Մուրադյանը։

Կալանավորի առողջական վիճակը վերջին նիստերի ընթացքում վատացել է նաև դատարանում, ինչի հետևանքով ստիպված են եղել շտապ օգնություն հրավիրել։ Չնայած դրան՝ հունվարի 26-ին դատավոր Արման Բաբախանյանը որոշում է կայացրել մինչև մայիսի 9-ը երկարաձգել Սուրեն Մուրադյանի խափանման միջոց կալանքի ժամկետը։

Այսօր Սուրեն Մուրադյանի չգիտի՝ դեռ ինչքան կպահեն հիվանդանոցում, արդյո՞ք կտանեն վերականգնողական կենտրոն, թե՞ այս վիճակով կրկին կտեղափոխեն բանտ։  Կարևոր է, թե ինչ բժշկական եզրակացություն կտա հիվանդանոցը։

«Եթե ազատազրկված անձի առողջական վիճակն այնպիսին լինի, որ, մեր կարծիքով, դա խնդիր է կալանքի հետ առաջացնում, մենք կդիմենք վարույթն իրականացնող մարմնին, կտեղեկացնենք, որ գուցե և նա ունի այնպիսի հիվանդություն, որը համապատասխանում է կալանքի և/կամ պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին»,- նշում է ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ղեկավար Կամո Մանուկյանը։

Իրավապաշտպան, ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը պատկան մարմիններին հիշեցնում է այս տարեսկզբին արձանագրված մահվան դեպքը, երբ անձը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ուներ և չպետք է գտնվեր բանտում, սակայն բյուրոկրատական քաշքշուկի պայմաններում մահացավ անազատության մեջ․ «Այս ամբողջն ուղղված է նաև փաստացի հասցնելու մարդկանց մահվան դուռը՝ արագ չարձագանքելով այն բոլոր խնդիրներին, որոնք նրանք ունեն առողջական տեսանկյունից և միջգերատեսչական համագործակցության և ճկունության կիրառման: Շատ թույլ է»:

Եվ մինչ պատրաստ կլինի Սուրեն Մուրադյանի բժշկական եզրակացությունը, կալանավորը կշարունակի մնալ հիվանդասենյակում՝ Քրեակատարողական ծառայության երկու աշխատակիցների անմիջական հսկողության տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան