Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության Կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը. տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Գլխավոր շտաբը կտեղակայվի ԼՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Բաղրամյան 1 հասցեում։