«Ռեալը» մտադիր չէ պայմանագիր կնքել Ռոնալդուի որդու հետ
Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ պայմանագիր կնքել սաուդյան «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդու հետ, հաղորդում է СОРЕ-ն։
Այս օրերին 15-ամյա Կրիշտիանու կրտսերը մարզվում է «Ռեալի» ակադեմիայում։ Նրան թույլ են տվել մարզվել մադրիդյան ակումբում մարզավիճակ պահպանելու համար։ Այս օրերին Ռոնալդուի ընտանիքը Մադրիդում է և չի կարողանում Սաուդյան Արաբիա վերադառնալ Մերձավոր Արևելքում տիրող պատերազմական իրավիճակի պատճառով։
Կրիշտիանու կրտսերը մարզվում է «Ալ Նասրի» ակադեմիայում։ 2025թ․ մայիսին նա հրավիրվել էր նաև Պորտուգալիայի պատանեկան հավաքական։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» խաղացել է 2009-2018 թվականներին։