Ռոնալդուի որդին մարզվում է «Ռեալի» ակադեմիայում

Սաուդյան «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին մարզվում է Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում, հաղորդում է The New York Times-ը։ Չի բացառվում, որ 15-ամյա Կրիշտիանու կրտսերը կարիերան կշարունակի «Ռեալի» Մ-16 թիմում։ Այժմ պատանի ֆուտբոլիստը «Ալ Նասրի» սան է, որի կազմում 2022թ․ դեկտեմբերից խաղում է նրա հայրը։ Կրիշտիանու Ռոնալդուն «Արքայական ակումբում» խաղացել է 2009-2018թթ․։ … Continue reading Ռոնալդուի որդին մարզվում է «Ռեալի» ակադեմիայում