Մբապեն հերքել է, թե «Ռեալի» բժիշկները «շփոթել» են իր ծնկները

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է լուրերը, թե ակումբի բժիշկները սխալ են թույլ տվել իր ծունկը բուժելիս։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ դեկտեմբերին «Ռեալի» բժշկական անձնակազմը կատարել էր ՄՌՏ հետազոտություն և սխալմամբ ուսումնասիրել 27-ամյա ֆուտբոլիստի առողջ ոտքը։

«Ես երբեք ոչնչի համար չեմ զղջում, միայն նայում եմ ներկային և մոտ ապագային։ Հիմա ես ինձ լավ եմ զգում, դա հատկապես վերաբերում է ծնկներիս, ինչը շատ կարևոր է ինձ համար։ Շնորհակալություն նաև իմ ակումբին, որը հոգ է տարել իմ մասին։ Ես լավ մարզավիճակում եմ։

Այն տեղեկությունը, որ բուժել են իմ սխալ ծունկը, չի համապատասխանում իրականությանը։ Հնարավոր է՝ ես էլ որոշակի պատասխանատվություն եմ կրում, քանի որ երբ դու լռում ես, ասեկոսեներ են առաջանում։ Այդպիսին է խաղը»,- Մբապեի խոսքը մեջբերում է El Mundo-ն։

Հիշեցնենք, որ այս օրերին Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում պատրաստվում է Բրազիլիայի և Կոլումբիայի դեմ ընկերական հանդիպումներին։