Ռուսաստանն Ադրբեջանով Իրան է ուղարկել ավելի քան 300 տոննա մարդասիրական օգնություն
Քաղաքականություն
25.03.2026 | 21:37
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությունը, որը հասցվել է Բաքվի Աբշերոնի երկաթուղային կայարան, մարտի 26-ին կփոխանցվի իրանական կողմին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տեղեկությունը տարածել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը։
Տեղեկատվության համաձայն՝ օգնությունը բաղկացած է ավելի քան 300 տոննա բժշկական պարագաներից: Ստացված մարդասիրական օգնությունն Իրան կհասցվի բեռնատարով:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի