Քոչարյանի անունից կեղծ հայտարարություն է տարածվում․ նա վարչապետի թեկնածությունից հրաժարվելու մասին չի հայտարարել

Լուրեր

12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի անունից համացանցում տարածվում է հայտարարություն, ըստ որի` Քոչարյանն առաջարկում է բոլոր ընդդիմադիրներին միավորվել՝ Փաշինյանին հեռացնելու համար։ Ըստ տարածվող տեքստի՝ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել, հարկ եղած դեպքում, հրաժարվել վարչապետի թեկնածու լինելուց։

«․.․Որպես ընդդիմության միասնության կայացման տեխնիկական լուծում` առաջարկում եմ ամենակարճ ժամանակում անցկացնել ներընդդիմադիր նախընտրական փրայմերիզ, ինչը հնարավորություն կտա մեր ժողովրդին իր քվեով ու իր կամքով, արդար ու թափանցիկ եղանակով ձևավորել ընդդիմության նախընտրական միասնական այդ ցուցակը: Ցուցակը թող ղեկավարի ու վարչապետի թեկնածու դառնա այն անձը, ում մեր ժողովուրդը կտա ամենամեծ թվով քվեն: Չնայած պատրաստ եմ ցանկացած դերակատարության` այդ միասնական ցուցակը ղեկավարելուց մինչև ցուցակի վերջին համարը լինելուն, տարատեսակ շահարկումներից խուսափելու համար հայտարարում եմ, որ ինքս չեմ մասնակցելու ներընդդիմադիր փրայմերիզին։ Կասկած չունեմ, որ նույն տրամաբանությամբ նույնկերպ կվարվեն նաև նախագահներ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը: Ավելին, միացյալ ընդդիմության նախընտրական ցուցակը հրապարակելու հաջորդ օրն արդեն պաշտոնապես կհայտարարեմ, որ մեկընդմիշտ դուրս եմ գալիս քաղաքականությունից, կասկած չունենալով, որ այդ ցուցակը համոզիչ կերպով հաղթելու է Փաշինյանին․․․»,- մասնավորապես նշված է հրապարակված տեքստում։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից Factor.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։

«Սա ինչ-որ բլանկի վրա հավաքած բառեր են, որը չունի ո՛չ ստորագրություն, ո՛չ ամսաթիվ։ Սա ակնհայտ կեղծ է։ Նախագահի անունից հայտարարությունները տարածվում են գրասենյակի միջոցով։ Ֆեյսբուքյան որևէ օգտատիրոջ կողմից տարածված ինչ-որ բան չեմ ընթերցել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

Նարեկ Կիրակոսյան