«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Երևանում ներկայացվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիա, որը «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ին է տրամադրվել ՄԱԶԾ-ի կողմից՝ Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Մարտի 23-ին` Օդերևութաբանության համաշխարհային օրվան ընդառաջ, կայացավ շարժական լաբորատորիայի ամենագնաց մեքենայի հանձնման արարողությունը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Մեծ Բրիտանիայի Գործերի ժամանակավոր հանձնակատար և հյուպատոս Փոլ Մորիսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը։

Լևոն Ազիզյանն իր խոսքում նշեց, որ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ժամանակակից շարժական լաբորատորիայով համալրումը կարևոր քայլ է համակարգի արդիականացման ճանապարհին։ Վերջին տարիներին օդի որակի մոնիթորինգի համակարգը Հայաստանում ակտիվորեն զարգանում է՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Դեռևս 2020 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մշակված օդի որակի մոնիթորինգի զարգացման հայեցակարգի հիման վրա Կառավարության ֆինանսավորմամբ արդեն ձեռք է բերվել երկու ժամանակակից ավտոմատ դիտակայան, ևս մեկը նախատեսվում է ձեռք բերել 2026 թ-ի ընթացքում։

Շարժական լաբորատորիան կհամալրի մոնիթորինգի ստացիոնար կայանների աշխատանքը՝ էականորեն ընդլայնելով ՊՈԱԿ-ի՝ օդի որակի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության կարողությունները։ Այն հնարավորություն կտա իրականացնել տեղում օդի որակի չափումներ, բացահայտել աղտոտման թեժ կետերը, առավել խորությամբ հասկանալ արտանետումների աղբյուրները։

Ծրագիրը ներառել է նաև կարողությունների զարգացման բաղադրիչ։ Մարտի 19-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի 18 մասնագետ մասնակցել է տեխնիկական վերապատրաստման՝ ապահովելու նոր շարժական լաբորատորիայի արդյունավետ շահագործումը»,- ասվում է հաղորդագրությունում։