Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազել են

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

Նավթի գներն անկում են ապրել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։ Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը 108,20 դոլարից կտրուկ նվազել է մինչև 93 դոլար։ Հետագայում նավթը վերականգնել է իր կորուստների մի մասը, սակայն Մոսկվայի ժամանակով 15:00-ի դրությամբ՝ այն դեռևս 100 դոլարից ցածր էր, գրում է Meduza-ն։

Bloomberg-ի տվյալներով՝ ամերիկյան WTI հում նավթի և բնական գազի գները նույնպես նվազել են եվրոպական բորսաներում։ Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է 1,9%-ով՝ հասնելով 2810.3 կետի՝ համընկնելով մարտի սկզբի մակարդակի հետ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսեցին հարվածել Իրանին, Իրանն իր հերթին հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակեց ԱՄՆ-ի դաշնակից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ։ Իրանը նաև հայտարարում է Հորմուզի նեղուցի փակման մասին, որի միջով անցնում է աշխարհի նավթի մատակարարումների մեկ քառորդը։

Աշխարհում գների աճը դանդաղեցնելու համար ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական և իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պատժամիջոցների մեղմացումից Ռուսաստանի շահույթը գնահատել է շուրջ 2 միլիարդ դոլար։ Նրա խոսքով՝ սա համարժեք է այն գումարին, որը Ռուսաստանի բյուջեն ծախսում է մեկ օրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի