Բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ անցած երեք օրերում հանրապետությունում բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:

«54 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
25 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
22 դեպք՝ խարդախության,
12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
11 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
10 դեպք՝ հոգեկան ներգործության,
9-ական դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի,
8-ական դեպք՝ խուլիգանության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
4 դեպք՝ թմրանյութի իրացման,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, վարժական հավաքից խուսափելու։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, շորթման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, համակարգչային հափշտակության, վստահված գույքի հափշտակման, ապացույցներ կեղծելու, ինքիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3-ական դեպք՝ խարդախության և անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ սպանության բացահայտման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման։

Հայտնաբերվել է 23 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 36 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։