Դեսպան Արշակ Փոլադյանը պարգևատրվել է Սիրիայի պետական շքանշանով

Լուրեր

11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Սիրիայում դիվանագիտական ծառայությունն ավարտող Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը պարգևատրվել է Սիրիայի Հանրապետության Արժանիների շքանշանով: Այս մասին հայտնում է Բերիո Նյուզը: Լրատվականը հայտնում է.

«15 նոյեմբեր 2018-ին, Դամասկոսի «Ֆոր սիզընս» պանդոկի «ալ-Հալապի» սրահին մէջ Սուրիոյ Հանրապետութեան Արժանեաց շքանշանով պարգեւատրուեցաւ Սուրիոյ մէջ Հայաստանի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան դոկտ. փրոֆ. Արշակ Փոլատեանը:

Պարգեւատրումը կատարուեցաւ Սուրիոյ արտաքին գործոց փոխնախարար Ֆէյսալ Միքտատի ձեռամբ: Փոխնախարար Ֆէյսալ Միքտատ բարձր գնահատեց Դեսպան Փոլատեանի անձն ու գործունէութիւնը, հայ ժողովուրդի հաւատարմութիւնը, հայ-սուրիական յարաբերութեան մէջ անոր դերակատարութիւնը, յատկապէս Սուրիոյ պատերազմի ընթացքին ու մանաւանդ Հայաստանի Հանրապետութեան ցուցաբերած զօրակցութիւնը Սուրիոյ ճգնաժամի օրերուն: Փոխնախարար Միքտատ աւելցուց ըսելով, որ հայ ժողովուրդը թուրք իշախանութիւններու կողմէ 100 տարիներ առաջ ենթարկուած էր ցեղասպանութեան եւ տեղահանութեան, նոյն թշնամիի կողմէ այսօր Սուրիան եւս կ՛ենթարկու նոյն վայրագութեան:

Այնուհետեւ դեսպան Փոլատեան, իր կարգին շնորհակալութիւն յատնեց Սուրիոյ հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Պաշշար ալ-Ասատին, Արտգործ նախարարութեան եւ պետական այրերուն, իրենց ցուցաբերած վստահութեան եւ Սուրիոյ Հանրապետութեան առաջին աստիճանի արժանեաց շքանշանով պարգեւատրուելնուն համար:

Նշենք, որ դոկտ. փրոֆ. Արշակ Փոլատեան յուզմոնքով եւ հպարտանքի զգացումներով միախառն պահեր ապրեցաւ»: