45 տրոլեյբուսները շուտով կուղևորվեն Երևան. Տիգրան Ավինյան

Լուրեր

16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ 45 նոր չինական տրոլեյբուսներն արդեն արտադրվել են և շուտով կուղևորվեն դեպի Երևան։

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ դրանց երթուղի դուրս գալուն պես մայրաքաղաքում հին տրոլեյբուսներ չեն լինի։

Հիշեցնենք, որ այս տրոլեյբուսների ձեռքբերման գումարի զգալի մասը հատկացվել է  «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված 9.6 միլիարդ դրամից:

2025 թվականի ամռանը Տիգրան Ավինյանի նախկին խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, որ ուղեվարձի թերհավաքագրումների հետևանքով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավորություն չի լինելու գնել։ 2025 թվականի բյուջեով նախատեսվում էր, որ տրանսպորտի ուղեվարձերի եկամտից ստացված միջոցները պետք է լինեին 21 միլիարդ 303 միլիոն 814 հազար դրամ, բայց նոյեմբերի 4-ի դրությամբ՝ փաստացի հավաքագրվել էր 12 միլիարդ 806 միլիոն 901 հազար դրամ։ Գործադիրը երկու փուլով ավելի քան 5 միլիարդ դրամ է հատկացրել քաղաքապետարանին՝ 45 տրոլեյբուս գնելու և բազմաբնակարան շենքերի 104 հին վերելակ փոխարինելու նպատակով։

Հատկանշական է, որ Երևանի 2026 թվականի բյուջեով 45 տրոլեյբուսների ձեռքբերման պայմանագրի ընդհանուր գումարի 70%-ի վճարումն է նախատեսված: Փաստաթղթի համաձայն` պայմանագրի մնացյալ 30%-ը վճարվել է 2025 թվականի բյուջետային տարում: 

 

Արփի Հակոբյան