Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Factor TV-ի հրապարակումը

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը» վերնագրով հրապարակումը:
Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Դատախազությունից:

Մենք պարզել էինք, որ մեկուկես տարի առաջ 900 հազար դոլարով բարեկարգված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից այգում 40 տույաներից մնացել է 26-ը, 24 աղբամանից՝ 10-ը, նստարանները գունաթափված են, դեկորատիվ թփերի մի մասը չկա, սալիկներն էլ կոտրված են։

2024-ի հուլիսին Factor TV-ն պարզել էր, որ ընդամենը ամիսներ առաջ տնկված տույաները, որոնցից յուրաքանչյուրը ձեռք էր բերվել 214 հազար դրամով, չորացել էին։ Այդ ժամանակ քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ պուրակը դեռ շահագործման չի հանձնվել, այնինչ մեր հրապարակումից 3 ամիս առաջ քաղաքային իշխանությունը հայտարարել էր, որ շինաշխատանքներն ավարտին են հասել։

Բլոգեր Արթուր Չախոյանի գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ շինարարից աշխատանքներն ընդունել են 2024-ի մայիսի 14-ին։ Այսինքն՝ ստացվում է, որ շինբարեկարգման վարչությունը դա արել է մեր հրապարակումից 3 ամիս առաջ, բայց երբ բարձրաձայնել ենք թերությունների մասին՝ ասել են, որ շահագործման հանձնված չէ։

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ մանրամասներ չի հայտնել:

Արփի Հակոբյան